29.03.2024
ՀՀ տնտեսական շահերից է բխում, որ արագացվեն արտահերթ ընտրությունները. վարչապետի խորհրդական
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել են Փաշինյանից ուժեղ գործիչների. Շարմազանով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում առկա էյֆորիան կարող է դեռ 15 տարի էլ չանցնել, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե 15 տարի երկրում ընտրություններ չպիտի լինեն:


Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարեց, որ քաղաքական մեծամտությունն ու ցինիզմը կործանել են Փաշինյանից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների.


«Բոնապարտիզմը կործանեց Բոնապարտին, տեսել ենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ով 90 տոկոսից ավելի ձայն ուներ, բայց մեկ տարի անց նրա հասցեին որևէ դրական խոսք ասող չկար: Իրենցից ավելի հզոր գործիչներ են կործանվել, և երբ ասում ես՝ 15 տարի այս կլինի, այն կլինի, ի՞նչ ասեմ. Աստված տա, 15 տարի ժողովուրդը ծափահարի, բայց մենք տեսել ենք, թե 1991 թվականին քանի տոկոսով Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց, իսկ արդեն 1992-ի վերջին մարդ չէիր գտնի, որ Լևոն Տեր-Պետրոսյանին դրական խոսք կասեր», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:


ՀՀԿ-ական գործիչը նաև անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ առկա իրողություններին: Շարմազանովը նախ նշեց, որ ԲՀԿ-ի կողմից դեռ չի լսել վերջնական պատասխան՝ համաձայն են արտահերթ ընտրությունների, թե ոչ: Այսինքն, այս պահի դրությամբ վերջնական կարծիք ունի միայն «Ելք»-ից չեմ լսել.


«Որևէ այլ ուժից չեմ լսել, որ ասի՝ համաձայն եմ, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման: Կարծում եմ, կա ընտրության երկու տարբերակ. կան ընտրություններ, կան պարտադրված ընտրություններ: Երբ վարչապետը հրաժարական է տալիս, դա արդեն պատրադրված ընտրություն է», - նշեց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե հավանական համարում է այն սցենարը, որ Հանրապետականը վարչապետի իր թեկնածուին առաջարկի, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն ո՛չ ինքնանպատակ թեկնածու կառաջադրի, ո՛չ ինքնանպատակ կգնա արտահերթ ընտրությունների, ո՛չ էլ ինքնանպատակ որևէ այլ բան կան: Ըստ նրա՝ ամեն ինչի հիմքում պիտի լինի գաղափարը:  


«Ես բազմիցս նշել եմ, որ վարչապետի առաջարկը եթե ոչ վատագույն, բայց և լավագույն տարբերակը չէ: Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակը իր դաշտում է: Եթե ըստ Սահմանադրության հրաժարական ես տալիս, ապա քաղաքական ուժերը ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով կքննարկեն հարցը՝  առաջադրում են, թե չեն առաջադրու թեկնածում, առաջադրելուց հետո էլ կքննարկեն՝ ինչ ծրագրեր են բերում, ում են առաջադրում, ինչ պիտի անի նա», - հավելեց ԱԺ փոխնախագահը:


Նշենք, որ նախօրեին հեռուստաեթերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ԲՀԿ առաջնորդի խոսքով` համագործակցելու են այն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք չեն հանդիպել ո’չ Սերժ Սարգսյանի, ո’չ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ծառուկյանը նաև նշել էր, որ իրենք արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ որևէ առարկություն չունեն. «Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում»,- ասել էր նա:


 

Փորձագետ. Փաշինյանը թուլացրել է ՀՀԿ-ին, սակայն չի լուծել իշխանության հարցը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար