29.03.2024
ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան. Խամենեի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան ամեն պահ կարող է նոր քայլեր ձեռնարկել Սիրիայի տարածքում. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն ամեն պահ կարող է նոր քայլեր ձեռնարկել Սիրիայի տարածքում՝ պաշտպանելով իր իսկ սահմաններն ու ազգային անվտանգությունը:


«Մենք կանենք դա այնպես, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ և Աֆրինում»,- ասել է Քալընը՝ անդրադառնալով Մանբիջի խնդրին:


Էրդողանի խոսնակը նշել է, որ սիրիական Մանբիջում ամերիկյան ուժերի հետ համատեղ ծրագրի շրջանակում քուրդ զինյալներին դուրս բերելու ծրագիրը վաղուց պետք է իրականացված լիներ, սակայն ուշանում է: Այդ իսկ պատճառով Քալընը դժվարացել է հստակ ժամկետներ նշել, թե երբ ի վերջո կավարտվեն աշխատանքները Մանբիջում:


«Այս ամենի է՛լ ավելի ուշացումը մեր կողմից չի ընդունվի, դրա մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել է Քալընը:

Ադրբեջանի ու ՌԴ-ի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար