24.04.2024
Դա անհնար է. Փաշինյանը հիշեցրեց ՀՀ դիրքորոշումը` ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության մասով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ԱԺ ընդունած աղմկահարույց օրինագիծը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել նախօրեի աղմկահարույց օրինագիծը։ Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։ Այս մտադրության մասին է վկայում նաև նախագահի կայքում հրապարակված տեղեկությունը․ «Նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը․․․ օրենքի նախագծին նա կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և ԱԺ ղեկավարության հետ: Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։ Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական և հայհոյախառն «քոմենթները», ինչին ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է կարդալ իր հրապարակումների «քոմենթները»։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահությունը և յուրաքանչյուր խմբակցությունից 2-3 հոգի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին: Ու նախօրեի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից: Հատկանշական է փաստը, որ չնայած ԲՀԿ-ն տեղի ունեցած իրադարձությունների առաջին շարքերում էր, ավելին՝ կրքերը թեժանալու պատճառ դարձավ հենց «Ծառուկյան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը որեւէ կերպ չի մեկնաբանել իրենց նկատմամբ վարչապետ Փաշինյանի պատիժը՝ կառավարությունից հեռացնելը: Այս իրադարձություններին որեւէ կերպ չի արձագանքել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել այդ լռության պատճառները, վերջինս ասել է. «Պարոն Ծառուկյանն արդեն մի քանի օր է՝ արտերկրում է, կվերադառնա օրերս»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ականները հայտարարում են, որ իրենց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը միայն այսօր կվերադառնա Հայաստան, չնայած ըստ այլ աղբյուրների՝ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն զգուշանում է հայտնվել հանրությանը: ԲՀԿ-ում արդեն քննարկումներ են սկսվել ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: ԲՀԿ-ականների մի մասը, հասկանալով, որ իրենք խորհրդարանում հայտնվելու ոչ մի շանս չունեն, պնդում է, որ ԲՀԿ-ն չպետք է մասնակցի ընտրություններին, մյուսները համարում են, որ նույնիսկ այս վիճակում ԲՀԿ-ն կարող է զբաղեցնել խորհրդարանական ընդդիմության տեղը»:


 


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված գագաթնաժողովը։ Թեև ակնհայտ է, որ ՀՀԿ-ի այդ նախաձեռնությունը ի սկզբանե դատապարտված է անհաջողության, սակայն այդ քայլով ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ Հայաստանում անկանոն իրավիճակ է, որի պայմաններում գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, որին ներկա են լինելու մի շարք երկրների առաջին դեմքեր ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, լի է վտանգներով»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովում խնդրահարույց օրինագծի քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքի միանալու գործում մեծ դերակատարում է ունեցել խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով միակն էր այս խմբակցությունից, որ միացել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու գլխավոր դատախազությանն ուղղված միջնորդությանը։ «Ծառուկյան» դաշինքի և ընդհանրապես ԲՀԿ-ի շուրջ առաջիկա բոլոր զարգացումները համակարգելու է Իշխան Զաքարյանը։ Նա էլ դառնալու է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների կարգավորման գլխավոր դերակատարը։ Իշխան Զաքարյանի համար հակահեղափոխության հաղթանակը անձնական ունեցվածքի պահպանման և անվտանգության ապահովման միակ հնարավորությունն է»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Խաչատրյանը պաշտպանում է համաժողովրդական շարժումը, գտնվում հեղափոխական դաշտում, բայց ընտրություններին կմասնակցի առանձին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան լուր ստացանք, որ Ղարաբաղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը։ Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը հաստատեց լուրը՝ «Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել, որ հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Վ. Գ.-ին, ով իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»: Մենք տեղեկացանք, որ կառավարության մի խումբ անդամներ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ուղղաթիռով մեկնել են Արցախ՝ Գրիգորյանի հոր հոգեհանգստին մասնակցելու»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար: Բանն այն է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրեին ընդունված փոփոխությունը, թե ԱԺ նիստը կարող է ընդմիջվել, եթե այն տեղի չի ունեցել պատգամավորներից անկախ պատճառով: Բանն այն է, որ Սահմանադրությամբ հստակ 14 օր ժամանակ է տրամադրվում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, եւ էական չէ, թե ինչ պատճառով ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ՝ նիստը չի կայացել, չեն թողել պատգամավորներին գալ աշխատանքի եւ այլն: Միեւնույն է, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում կամ անգործունակ է, հետեւաբար պետք է լուծարվի:


Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտել է, թե ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին: «ժողովուրդն ինքն է իշխանության միակ եւ անփոխարինելի սեփականատերը, եւ ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր եւ նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է»- ասել է նա: Մինչ այդ նկատենք, որ եթե շատերը համոզված են՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ կներկայացնի նախագիծը, ապա որեւէ երաշխիք չկա, որ ՍԴ-ն այն հակասահմանադրական կճանաչի. ի վերջո, ՍԴ անդամները նշանակվել են նախկին իշխանությունների օրոք, հետեւաբար կարծիք կա` փորձելու են գործել հօգուտ հակահեղափոխության, եթե իհարկե, իրենց մոտ փոփոխություն տեղի չի ունեցել:

Աշոտյանի հրապարակած տեղեկությունները չեն հաստատվում․ հատ-հատ հրապարակեք դեպքերը․ վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel