29.03.2024
Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք. «Ավրորա»-ն՝ Ազնավուրի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Հին Էրիվանի» թնջուկը. «Յունիբանկը» չի ուզում զենքերը վայր դնել, դատարանը շտապում է

«Հին Էրիվան» ընկերության սնանկության գործով դատական քաշքշուկը հնարավոր է մոտենում է իր ավարտին, թեև կողմերից մեկը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի գործընթացը շարունակվի: Հիշեցնենք, հանգուցալուծումը կարող էր լինել դեռ օգոստոսին, սակայն ևս երկու ամսով դատական նիստը հետաձգվեց սննանկության գործով կառավարչի միջնորդությամբ, որը դիմել էր պարզելու՝ «Հին Էրիվան» ընկերությունը ի՞նչ այլ դատական գործերում է ներգրավված:

Նախօրեին շարունակվեց «Հին Էրիվան» ընկերության սննանկության գործով դատական նիստը: Նիստի ժամանակ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հայտարարություններից այնպիսի տպավորություն էր, որ վերջինս ցանկանում է վերջապես վերջակետ դնել ավելի քան վեցը տարի ձգվող այս դատական գործընթացում, թեև «Յունիբանկը» շարունակում է առարկել նման հանգուցալուծման դեմ:

Լսելով կողմերին, դատավորը անձամբ ձևակերպեց «Յունիբանկի» ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանի երկու հիմնական առարկությունները: Նախ, դժգոհություն այն կապակցությամբ, որ եթե այս գործն ավարտվի, ապա վճիռները կատարման փուլում կարող են կարճվել, ինչը բանկի համար կարող են հանգեցնել ոչ բարենպաստ հետևանքների: Բացի այս, փաստացի Կիրակոսյանը մեղադրեց սնանկության գործով կառավարիչ «Հին Էրիվանի» թնջուկը. «Յունիբանկը» չի ուզում զենքերը վայր դնել, դատարանը շտապում է գործն ավարտել նրանում, որ վերջինս կարող էր իրականացնել որոշ գործողություններ, որոնք չի իրականացրել. օրինակ, չի ճշտել ինչ-որ գումարների ճակատագրի մասին, որոնք, համաձայն պաշտոնական փաստաթղթերի, հաշվապահությունով չեն էլ երևում: Դատավորն ասաց, որ այս ու մի շարք այլ հարցերում, որոնց առնչությամբ բանկի ներկայացուցիչը առարկություն է ներկայացրել ու դժգոհություն հայտնել սնանկության գործով կառավարչի գործողություններից, «Յունիբանկը» ինքը կարող էր այդ գործողություններն իրականացնել, հատկապես, եթե իրենք պնդում են «Հին Էրիվան» ընկերության սեփականատիրոջը սուբսիդիալ պատասխանատվության ենթարկելու մասին.


«Սա միայն սնանկության գործով կառավարչի պատասխանատվության մենաշնորհը չի և դուք էլ կարող էիք նման գործողություններ իրականացնել»,- ասաց դատավորը: Որից հետո հարցրեց՝ կա՞ մի կոնկրետ գործողություն կամ տվյալ, որը թույլ կտա գործը շարունակել:

«Յունիբանկի» ներկայացուցիչը կրկնեց՝ կառավարիչը ներկայացրել է հաշվետվություն, թե բոլոր տեղերը ստուգել է և ակտիվներ չի հայտնաբերել, բայց իրենք պնդում են, որ դա այդպես չէ և ցույց են տալիս առարկության մեջ, թե ինչ գործողություն նա կարող էր կատարել: Իր հերթին կառավարիչ Բարխուդարյանը նշեց, որ հաշվետվությունը ներկայացրել է ամբողջական և իր գործողություններում չի թերացել, դրան զուգահեռ դնելով դատավորի առջև բոլոր փաստաթղթերի տրցակը, որոնք հիմք կարող են հանդիսանալ գործն ավարտելու համար:

Դատավոր Սուքոյանը հայտարարեց, որ քննությունն ավարտվեց և դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին:
VERELQ-ի հետ զրույցում Գագիկ Բարխուդարյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը և հրաժարվեց իր տեսակետը հայտնել մեր այն դիտարկմանը, թե կարծես դատարանը մոտ է վերջակետ դնելուն: Ինչ վերաբերում է «Յունիբանկի» մեղադրանքներին, ապա նշեց, որ ամեն ինչ արել է և դատարան ներկայացրել իր գործողությունների ապացույցները: Իսկ հարցին՝ տեսնո՞ւմ է միտում, որ «Յունիբանկը» արհեստականորեն փորձում է ձգձգել գործընթացը, արձագանքեց.

«Բնական է՝ ամեն մարդ իր շահերը պետք է առաջ տանի: «Յունիբանկը» պետք է իր շահերը պաշտպանի, բայց այդ փաստարկները ճիշտ են, թե սխալ կորոշի դատարանը»:

Ի դեպ, մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել նաև «Յունիբանկի» ներկայացուցիչ Կիրակոսյանի հետ, ով շատ արագ քայլերով լքեց նիստերի դահլիճը և մեր հարցերին արձագանքեց՝ չեմ մեկնաբանում: Մինչդեռ նախորդ նիստից հետո Նուրիջան Կիրակոսյանը լրագրողների հարցերը անպատասխան չթողեց և սիրով մեկնաբանեց բոլորը: Որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց նաև դատավորից:


 


 

Պատգամավորները հարգեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար