28.03.2024
ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով հիմնավորել Սարի թաղի գործի կասեցումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արտահերթ ԱԺ ընտրություններ․ ՔՊ-ն սպառնում է ժողովորդ հանել փողոց, ՀՀԿ-ն՝ դժգոհում

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացասական է գնահատել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է կրկին մարդկանց փողոց դուրս բերել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։


«Ես բացասական եմ գնահատում այդ հայտարարությունը։ Մենք արդեն անցել ենք այդ փուլով եւ պետք է գնանք ժողովրդավարական ճանապարհով, այսինքն՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի ճանապարհով»,–նշեց Բաբլոյանը, հայտնում է news.am։ «Հայաստանն իր դեմքը ցույց է տվել աշխարհին, նա զարմացրել է աշխարհին իր հանդուրժողականությամբ եւ ժողովրդավարական փոփոխություններին հանձնառությամբ, եւ մենք չպետք է հրաժարվենք դրանից»,–շեշտեց նա։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական ուժերի բա­նակցությունները ակնկալվում է հրատապ ռեժիմով անցկացնել: Սա թույլ կտա, որ հնարավորինս շուտ որոշվեն Ազգային ժողովի արտա­հերթ ընտրությունների անցկացման մեխանիզմները և ժամկետները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասել էր ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա էր չբացառել, որ ԱԺ արտա­հերթ ընտրությունները կանցկացվեն մինչև տարեվերջ: Խմբակցության ղեկավարը նշեց, որ օրակարգում առկա է արտահերթ ընտրու­թյունների անցկացման երկու տարբերակ:շ


Լենա Նազարյանը չէր բացառել, որ հարկ եղած դեպքում իշխանությունները կօգ­տագործեն նաև փողոցային պայքարի տար­բերակը: Այնուհանդերձ, օրվա իշխանություն­ները նախընտրում են բանակցային ճանա­պարհը: «Փողոցային պայքարը վերջին էտապն է։ Դա ամենաանցանկալի ճանա­պարհն է, որը չեմ բացառում, բայց տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը միշտ պատրաստ է եղել բանակցելու: Եթե այլևս հնարավոր չլինի բանակցել, ապա չեմ բացառում, որ մարդիկ դուրս գան փողոց: Դա ցանկալի չէ, քանի որ այդ տարբերակը խաթարում է բնականոն ընթացքը»,- ասաց պատգամավորը:


Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ Բաբլոյանը հայտարարեց, որ այդ հարցում ինքը հավատարիմ է ծրագրային գործունեությանը. «Ներկայումս աշխատանքային խումբը աշխատում է ԸՕ փոփոխությունների շուրջ։ Դրանք պետք է քննարկվեն հանրության եւ մյուս քաղաքական կուսակցությունների հետ։ Միայն դրանից հետո մենք կարող ենք ընտրությունների անցկացման ժամկետներ որոշել»,–նշել է Աժ նախագահը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ պետք է սահմանադրական փոփոխություն անցկացնել, Բաբլոյանը շեշտեց, որ հստակ առաջարկներ դեռեւս չկան։ «Եթե հստակ առաջարկներ լինեն անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, ապա այն եւս կքննարկենք»,–եզրափակեց նա։


Նյու Յորքում՝ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով: «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը», - ասել է Հայաստանի վարչապետը: «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան», - ընդգծել է Փաշինյանը:


Ավելի վաղ այսօր Փաշինյանը հայտարարեց, որ վերադառնալուն պես սկսելու է խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ:


 

Դուշանբեում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար