28.03.2024
ՄԽ-ն զգուշացրել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ներին առաջնագծում իրավիճակը սրելու վտանգի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել

Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել: Դա ռուսական Ռոստեխ կորպորացիայի մաս կազմող«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services-ի համատեղ կենտրոնն է: Արտագնա բրիգադն արդեն վերանորոգել է առաջին Մի-8ԱՄՏ-ն, հագեցվում են կենտրոնի հզորությունները: Այդ մասին հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Արդեն պլանային աշխատանք է տարվում: Հունիսին մենք Silk Way Helicopter Services-ի հետ համատեղ արդեն վերանորոգել ենք մեկ ուղղաթիռ, որը նրանց է պատկանում: Հիմա ծրագրվում է երկրորդի վերանորոգումը»,-ասել է Չեչիկովը ADEX-2018 ռազմական ցուցահանդեսում:

Նա նշել է, որ այժմ ուսուցանվում է անձնակազմը և ծրագրվում են նոր սարքավորումների առաքումներ: «Առայժմ սա մի հարթակ է արտագնա վերանորոգում իրականացնելու համար: Եթե զարգացում լինի, նրանք կկարողանան լիարժեք սպասարկման կենտրոն դառնալ՝ սպասարկման և նորոգման»,- ասել է Չեչիկովը:

ՌԴ-ն հույս ունի, որ Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի ՀԱՊԿ գործունեության վրա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար