29.03.2024
Միքայել Մինասյանը հետ է կանչվելու Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երեք ամսվա ընթացքում 1,5 մլրդ հետ կբերվի պետբյուջե. Դավիթ Սանասարյան

Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, որ վերջինս եւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջիկայում հրաժարական են տալու։


Դավիթ Սանասարյանը հրաժարականի հիմք չի տեսնում. «Մենք փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոն զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել։ Մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները հեռանան, ինչ-որ մասով դրան հասել ենք՝ դուք հիմա նոր կառավարություն եք տեսնում, մյուս մասն էլ կտեսնեք»։


Հարցին՝ իր աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, գո՞հ է, նա նշեց. «Իմ աշխատանքից գոհ պետք է լինեն քաղաքացիներն ու ինձ այս պաշտոնին նշանակած վարչապետը»։


Նա նշեց. «Հիմա պետությանը վնաս պատճառված գումարները վերադարձնելու գործընթացի մեջ ենք, իրավապահների հետ աշխատանք ենք տանում։ Եկող շաբաթ վարչապետին կներկայացնենք 2 նոր ավարտված ուսումնասիրություն ՝ Ագրարային համալսարանում եւ Էջմիածնի քաղաքապետարանում»,- նշեց նա՝ հավելելով, որ լրացուցիչ կտեղեկացնեն դրանց մասին։


Նա անդրադարձավ նաեւ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում կատարված բացահայտումներին. ««Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն վերադարձ եղել է։ Պետական հաշվի վրա այդ գումարն արդեն կա»։


Սանասարյանը, սակայն հրաժարվեց մեկնաբանել, արդյո՞ք դա կարող է կապված լինել ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ. «Դա ես չեմ կարող ասել, իրավապահ մարմիններից պետք է ճշտեք։ Նրանք ընդհանուր 100 մլն վնասը ստանձնել են, որ կփոխհատուցեն։ Սպասում ենք, որ Քննչական կոմիտեն իրավական գնահատական տա, որից հետո իրենք պատրաստակամ են այդ գումարը հետ բերել»։


Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ՔԿ-ում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։


ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ պետությանը պատճառված վնասը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նաեւ մի գյուղապետ, իսկ թե որ գյուղապետի մասին է խոսքը, Սանասարյանը չմանրամասնեց. «Իմ ասուլիսից հետո գյուղապետերից մեկը պետությանը հասցված 17 մլն դրամ վնասը ԲԷՑ-ի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել վերադարձնել։ Երբ իրավապահ մարմինները կոնկրետ գնահատական կտան, հոդվածները կճշտվեն, կլուծվի վերադարձի հարցը»,- շեշտեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետը։


Նա պաշտոնապես հայտարարեց՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1.5 մլրդ հետ կբերվի պետբյուջե. «ԲԷՑ, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ, «Լուսանշան» ՊՈԱԿ: Այս կառույցների պատասխանատուները ստանձնել են պատասխանատվությունը, որ վերադարձնելու են պատճառված վնասը»։

ՀՀ նախագահը ՀՀ Զինված ուժերի թիկունքի պետ է նշանակել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար