ԿՀՎ նոր տնօրենը խոստացել է կենտրոնանալ Ռուսաստանի, Չինաստան, Իրանի և ԿԺԴՀ–ի վրա

260

ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ավելի շատ ժամանակ է հատկացնելու«բարդ հարցերին»։ Մասնագիտական ոլորտում դա մեկնաբանվում է որպես՝ հետախուզական գործունեություն Հյուսիսային Կորեայում, Իրանում, Ռուսաստանում և Չինաստանում։

«Վերջին տարիներին մեր աշխատանքը «այս բարդ երկրների» ուղղությամբ երկրորդ պլան էր մղվել հօգուտ հակաահաբեկչական գործունեության»,– ասել է Հասպելը՝ Քենտուկի նահանգի Լուիսվիլի համալսարանում ելույթի ժամանակ։

Ջինա Հասփելն առաջին կինն է, որ զբաղեցնում է ԿՀՎ ղեկավարի պաշտոնը։ Այս պաշտոնին նրան առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Տպել

Թեմայի այլ նորություններ