28.03.2024
Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում Սիրիային С-300 համալիր կփոխանցի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 28-ին, կմասնակցի 25 թեկնածու:Այս մասին հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:


ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ թեկնածուների գրանցումն արդեն իսկ ավարտվել է և 25-ից 19-ը ներկայանալու է քաղաքական կուսակցություններով, իսկ մնացած 6-ը՝ նախաձեռնող խմբերով:


«46 հոգի ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին և նրանցից 20-ը ներկայացվել էին քաղաքական կուսակցություններով, իսկ 26-ը՝ նախաձեռնող խմբերով: Գրանցման ժամանակ 21 թեկնածուի տարբեր օրենսդրական հիմքերով մերժել են»,- տեղեկացրել են հանձնաժողովի հայտարարության մեջ:


Գրանցված թեկնածուները մինչև հոկտեմբերի 16-ն իրավունք ունեն դիմել ԿԸՀ և հանել իրենց թեկնածությունը, իսկ ժամկետի լրանալուն պես բոլոր թեկնածուները կներառվեն ընտրական տեղեկագրերում:


Նախագահական ընտրություններում կմասնակցեն անկախ թեկնածու, ԱԳՆ նախկին նախարար Սալոմե Զուաբիշվիլին, ԱԳՆ-ի մեկ այլ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն, ով ներկայացված է միացյալ ընդդիմադիրների կողմից, Լիբերալների կուսակցության ղեկավար Շալվա Նատելաշվիլին, «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բակրաձեն և այլք:

ՌԴ-ն ստիպված է պատասխանել Սիրիայում Իսրայելի գործողություններին. Շոյգու
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար