Ժամը 14:00 դրությամբ Երևանի ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72%-ը

362

Ժամը 14:00 դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 201268, կամ քվեարկելու իրավունք ունեցողների 23.72%-ը։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:


Մայրաքաղաքում ընտրողների իրավունք ունեցողների թիվը, ընդհանուր առմամբ, 848,343 է: 2017 թվականի մայիսին Երևանի ավագանու ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր, 210903 մարդ՝ ընտրողների 25.04%-ը։


11։00 դրությամբ քվեարկածների թիվն, այսպիսով, պակաս է մոտ 9600-ով, տոկոսային արտահայտմամբ՝ 1․32%-ով։


Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։


 

Տպել

Загрузка...