Բաքվում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի

412

Սեպտեմբերի 23-ին Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել: Օտմա-Բոզդաղ ցեխահրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան ժամերին և դեռևս շարունակվում է:


Այդ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը, գրում է Trend-ը:


Բոցի բարձրությունը հրաբխի խառնարանում հասնում է 200-300 մետրի: Նշվում է նաև, որ տարածքում առաջացել են բազմաթիվ ճաքեր, մինչև 40 մ խորությամբ:


Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտից նաև Բաքվի փողոցներն են հեղեղվել՝ հորդառատ անձրև է տեղացել: Ջրով են ծածկվել Ադրբեջանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներն ու պողոտաները: Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում:


Հեղեղվել են նաև մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը: Մասնավորապես, ջրածածկ են «Մեմար Աճեմի» մետրոյի կայարանի մուտքն ու ելքը, գրում է Haqqin.az-ը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...