Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված զինվորը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

232

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։


Ավելի վաղ հայտնել էիք, որ սեպտեմբերի 22-ին ժամը 16:00-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...