Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրենը տեղափոխվել է կառավարական ամառանոց

449

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց, քանի որ լրջագույն սպառնալիք կա: Այս մասին հայտենլ է Վանեցյանը:


Իչպես հայտնում է Tert.am–ը, Վանեցյանի խոսքով, տեղափոխությունը պայմանավորված է սպառնալիքի առկայությամբ: «Տեղափոխվել եմ, արդեն էնտեղ եմ ապրում»,- ասաց հաստատեց Վանեցյանը:


Հարցին, թե ինչով էլ պայմանավորված տեղափոխությունը Կառավարության ամառանոց արդյոք նրա և ընտանիքի անվտանագությանը սպառնալիք կա, Արթուր Վանեցյանը ժպիտով արձագանքեց. «Այո, լրջագույն սպառնալիք»:


Նշենք, որ մամուլում գրվել էր, որ Վանեցյանի մտադրություն ունի տեղափոխվել ամառանոց, քանի ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում:


Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կարող է առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...