Իրանը խնդրել է ՄԱԿ-ին դատապարտել Իսրայելին

Իրանը դիմել է Միավորված ազգային կազմակերպությանը՝ խնդրելով դատապարտել Թեհրանի նկատմամբ սպառնալիքների իսրայելական քաղաքականությունը, նաև հսկողության տակ առնել Թել Ավիվի միջուկային ծրագիրը: Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB իրանական կորպորացիան:


Համապատասխան ուղերձը համաշխարհային կազմակերպությանն ուղարկել է ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլյամ Ալի Խոշրոուն: Նամակը հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին:


«Թել Ավիվի միջուկային զենքը անվտանգության գլխավոր սպառնալիքն է տարածաշրջանում»,- ասված է ուղերձում:


Այդ կապակցությամբ իրավական կողմը «կոչ է անում հանդես գալ Իսրայելի քայքայիչ քաղաքականության դեմ, նաև կարծր դիրք բռնել, որպեսզի Թել Ավիվը գործի միջազգային կանոններին ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»: Թեհրանը պնդում է, որ «Իսրայելը պետք է միանա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և իր միջուկային ծրագիրը դնի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:

Տպել

Թեմայի այլ նորություններ