Փորձագետ. Պուտինն ու Ալիևը կքննարկեն Հյուսիս-Հարավ միջանցքն ու համագործակցությունը

277

Պուտինի համար Ադրբեջան կատարվելիք այցը նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի ու Իրանի հետ համագործակցությունը: Բաքվում Պուտինն ու Ալիևը կքննարկեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն ու ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի ու Շանհայի համագործակցության շրջանակներում համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը:


Նա նշել է, որ Պուտինի ու Էրդողանի հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ադրբեջանական թեման`Մոսկվան ու Անկարան հետաքրքրված են, որպեսզի Բաքուն սերտ կապեր պահպանի ՌԴ-ի հետ:


Ըստ նրա, ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունին նպաստելու է անվտանգության ամրապնդմանը, բացի այդ, Բաքուն լոբբինգ է անում իր մասնակցությունը նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունում:

Տպել

Թեմայի այլ նորություններ