28.03.2024
ՌԴ և Թուրքիայի միջև Իդլիբի մասով համաձայնությունը պահպանեց Սիրիայի միասնականությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայում տնտեսական ճգնաժամ չկա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունում տնտեսական ճգնաժամ չկա և կողմ է հանդես եկել որոշ ներքին հաշվարկներում արտարժույթից հրաժարվելուն։ Այս մասին նա ասել է Անկարայում իր ելույթի ժամանակ, փոխանցում է Haber Turk-ը։


«Մեզ մոտ այժմ վերելքի ժամանակաշրջան է։ Մի՛ հավատացեք, թե ճգնաժամ է, այդ ամենը մանիպուլյացիա է։ Ճգնաժամ չկա։ Ամրապնդվելով՝ մենք ապագա ենք թևակոխում»,- ասել է Էրդողանը։

Նա խոսել է նաև առևտրի կենտրոններում վարձակալության հետ կապված խնդիրների մասին, որտեղ որոշ սեփականատերեր, տարածքը վարձակալությամբ հանձնելիս, փորձում են օգուտ քաղել արժույթի տատանումից՝ ստիպելով վարձակալության դիմաց արտարժույթով վճարել։

«Մի՛ խաբնվեք առևտրի կենտրոններում այդ մանիպուլյացիաներին։ Այս երկրում դոլարի և եվրոյի դիմաց վարձակալում չկա։ Այսուհետ այդպիսի հաշվարկներ կանեք թուրքական լիրով, հակառակ պարագայում՝ մանիպուլյատորները թանկ կվճարեն դրա համար: Սա Թուրքիան է, ոչ թե ԱՄՆ-ն»,- ասել է նա։


«Այստեղ գործում է թուրքական լիրը։ Լիրով վարձակալության կհանձնեք, գնումներ կկատարեք»,-հավելել է Թուրքիայի առաջնորդը։

Իրանը խնդրել է ՄԱԿ-ին դատապարտել Իսրայելին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար