28.03.2024
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառում է մի քանի ճակատների ռազմավարությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀԱՊԿ երկրների շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը բարդանում է․ Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ երկրների շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը բնութագրվում է բացասական գործընթացների աճով: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում:


Գեներալը, նշել է, որ արեւելաեվրոպական տարածաշրջանում արդեն մի քանի տարի հիմնական ապակայունացնող գործոններից մեկը մնում է Ուկրաինայի հարավ-արեւելքի հակամարտությունը: Զինադադարի պայմանները չեն կատարվում, երկրի ներուժը ոչնչացվում է, եւ այդ ֆոնի վրա Ուկրաինայի իշխանությունները ակտիվորեն իրենց հնարավորությունները համապատասխանեցնում են ՆԱՏՕ-ի չափանիշներին:


Դրա համար օգտագործվում են օտարերկրյա պետությունների միջոցները, ներգրավված են արտասահմանյան հրահանգիչներչը: Միայն ԱՄՆ-ն մտադիր է հաջորդ տարի մոտ 250 մլն դոլար տրամադրել: Պայմաններ են ստեղծվում Ուկրաինային որպես ՌԴ-ի եւ նրա դաշնակիցների հակառակորդներից մեկն օգատգործելու համար, ընդգծել է Սիդորովը:


Նրա խոսքով, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ մասնակցությամբ տեղի է ունենում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ռազմականացում, հարվածային, հարձակողական ներուժի ավելացում:


Բարձր կոնֆլիկտային ներուժը պահպանվում է Անդրկովկասում, նշել է Սիդորովը: Նրա խոսքով, գլխավոր գործոնը, որը նպաստում է դրան, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն են, որոնք ձգտում են իրենց ազդեցությունը տարածել Վրաստանում:


ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել պետությանը դաշինքի կազմ ընդունելու ծրագրերից: Վրացական տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստության ծրագրերով կանոնավոր զորավարժություններ են անցկացվում: Միայն 2 տարվա ընթացքում ԱՄՆ-ն ավելի քան 100 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Վրաստանին:


Այսպիսով, Վրաստանի ղեկավարությունը կաջակցի Վաշինգթոնի ցանկացած հակառուսական ձգտումներին` տարածաշրջանում սպառնալիք ստեղծելով: Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը ամենամեծ մտահոգությունն է առաջացնում, այն բխում է «Իսլամական պետություն» կազմակերպությունից, - ընդգծել է Անատոլի Սիդորովը:


 

Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար