28.03.2024
Պուտինը հանձնարարել է սպառազինության նոր տեսակներ ստեղծել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփը քննադատել է Բուշ-կրտսերին ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը» գործելու համար

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Hill.TV-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է՝ որն է համարում ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը»:


«Մեր երկրի պատմության ընթացքում իրագործված միակ վատագույն սխալը նախագահ Բուշի՝ Մերձավոր Արևելք գնալու որոշումն էր»,-ասել է Թրամփը:


Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այնտեղ 7 տրլն դոլար է ծախսել, ինչպես նաև երկու կողմից էլ միլիոնավոր մարդիկ են զոհվել:


«Յոթ տրիլիոն դոլար և միլիոնավոր մարդկային կյանքեր՝ ես հաշվում եմ երկու կողմերի կորուստները: Իմ կարծիքով՝ դա մեր երկրի պատմության ընթացքում իրագործված միակ վատագույն սխալն է: Օրը, երբ մենք գնացինք Մերձավոր Արևելք, շատ վատն էր մեր երկրի համար»,-բացատրել է Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի՝ Աֆղանստանում և Իրաքում ծավալած պատերազմները:



Բրաունի համալսարանի տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները վերթվարկված երկու պատերազմների, Պակիստանում և Սիրիայում ռազմական գործողությունների, ինչպես նաև վետերանների խնամքի համար ընդհանուր ծախսել են 5.6 տրլն դոլար:


Մինչդեռ Պենտագոնի տվյալներով՝ երկիրն Իրաքում, Աֆղանստանում ու Սիրիայում ծախսել է 1.52 տրլն դոլար:

Պոմպեոն Չինաստանին անվանել է ԱՄՆ տնտեսության սպառնալիք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար