Իրանի ԱԳՆ. Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը կարևոր է սիրիական ճգնաժամի կարգավորման համար

Իրանի և ՌԴ-ի համագործակցությունը կարևոր է սիրիական հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիրաբդուլահիանը այսօր Մոսկվայում իր գործընկեր Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ընթացքում:

Իրանցի փոխարտգործնախարարը նշել է, որ պաշտոնական անձանց միջև հանդիպումները հնարավորություն են ստեղծում կապերի ընդլայնման և տարածաշրջանային ինտեգրացիայի համար: Նա դրական է գնահատել այցերը Բեյրութ և Դամասկոս:

Իր կողմից Բոգդանովը հավելել է, որ շատ կարևոր է համարում Իրանի և ՌԴ-ի միջ համագործակցությունը տարածաշրջանային գործընթացների կոնտեքստում, մասնավորապես սիրիական իրադարձությունների հետ կապված՝ ընդգծելով այդ ոլորտում ավելի սերտ համագործակցության կարևորությունը, փոխանցում է IRNA-ն:

«Երկու երկրների պաշտոնական անձանց միջև քննարկումների ընթացքում ընդգծվել են տարածաշրջանում ճգնաժամերի կարգավորման ուղիները: ՌԴ-ը և Իրանը մի շարք ծրագրեր են իրականացնում տարածաշրջանային և երկկողմ կապերի զարգացման համար»,-նշել է Բոգդանովը:

Հանդիպման ընթացքում կողմերը բանակցություններ են անցկացրել Մոսկվայի և Թեհրանի միջև մերձավորարևելյան տարածաշրջանում առկա հակամարտություններում գործողությունների համակարգման առումով:

Տպել

Թեմայի այլ նորություններ