Փորձագետ. Օբաման Մերձավոր Արևելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Մերձավոր Արևելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ, իսկ Դոնալդ Թրամփը շարունակում է իր նախորդի ուղենիշը: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Չաղաթայ Օզդեմիրը:


Նրա խոսքով, Օբամանա հավաստիացնում էր, որ ԱՄՆ-ն կդադարեցնի հակամարտություններ սերմանել աշխարհում, սակայն դրանք մնացին, որպես հայտարարություններ: ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվի իր գլոբալ նկրտումներից:


Ըստ նրա, Օբամայից առաջ Ջորջ Բուշն աչքի ընկավ Իրաք և Աֆղանստան ներխուժելով և Թրամփից սպասում էին իրավիճակի փոփոխություն, սակայն Պենտագոնը հստակ հայտարարեց, որ դա ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարց է:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...