Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

Մոսկվայում Իսրայելի դեսպանին ՌԴ ԱԳՆ են կանչել Սիրիայում Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռի կործաման առնչությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարությանը:


«Ստեղծված իրավիճակի առնչությամբ Իսրայելի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունում:


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման և անձնակազմի զոհվելու համար մեղավոր է իսրայելական կողմը:


Սեպտեմբերի 17-ի երեկոյան ռուսական բազայի հրամանատարությունը Սիրիայի Հմեյնիմ նահանգում կորցրել է կապը օդատիեզերական ուժերի Ил-20 ինքնաթիռի հետ, հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը:


Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա, Միջերկրական ծովի վերում կորել է ինքնաթիռի հետ կապը: Ինքնաթիռում 14 մարդ է եղել, առայժմ նրանց ճակատագիրն անհայտ է: Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը սկսել է որոնողա-փրկարարական աշխատանքները ծովափնյա ու ջրային տարածքներում:


ՌԴ ՊՆ-ն նաեւ նշել է, որ Ил-20 -ն անհետացել է ռադարների էկրաններից Լաթաքիա շրջանի վրա 4 իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: Իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել ՌԴ ՊՆ հայտարարությունը:


Ռուսական ռադիոլոկացիոն համակարգերն այդ պահին որսացել են այդ շրջանում գտնվող Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Օվերն» կոչվող համակարգից հրթիռի արձակում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...