Սերժ Սարգսյանին կներյկայացվի վերջնական տարբերակ. վարչապետի աշխատակազմի ղեկավար

331

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա գրասենյակը հրաժարվել են մինչ այժմ առաջարկված բոլոր առանձնատներից, սակայն շուրով նրան կառաջարկվի վերջնական տարբերակ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:


Նրա խոսքով, դեռևս կառավարության ձևավորման սկզբի օրերին իրեն հանձնարարվել էր զբաղվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տուն տրամադրելու գործով: «այդ ընթացքում տարբեր առաջարկներ են ուղարկել երրորդ նախագահի գրասենյակ, բայց բոլորն էլ մերժվել են», - նշեց Աղաջանյանն ու հավելեց, որ իրենց կողմից մատնանշվել են անվտանգության հետ կապված խնդիրներ:


Ըստ այդմ, շարունակեց ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, երկրորդ նախագահի գրասենյակից է հայցվել, որ «տարբերակներ ուղարկեն մեզ», սակայն առայժմ որեւէ պատասխան չի ստացվել: «Առայժմ, որքանով որ տեղյակ եմ, մեզ որևէ բան չեն ուղարկել»,- մանրամասնեց նա: Աղաջանյանը նկատեց, որ պաշտոնաթող նախագահին բնակարանի տրամադրման հարցը շատ է ձգձգվում:


Իսկ հարցի հանգուցալուծումը նա հետևյալ կերպ է տեսնում. «Մենք կընտրենք ամենահարմար և նախորդ նախագահներին տրամադրած որևէ գույքի ամենաադեկվատ տարբերակը: Դա կառաջարկենք և դա կլինի մեր միակ ու վերջնական առաջարկը: Անկախ նրանից՝ նրանք կառաջարկե՞ն, թե՝ ոչ, այդ առաջարկը կլինի վերջնական»:


Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ օրերս այդ առաջարկը կներկայացնեն Սերժ Սարգսյանի գրասենյակին:


Միեւնույն ժամանակ Էդուարդ Աղաջանյանը նաև հայտնեց, որ հանրապետության 3 նախագահներն էլ հրավիրված են լինելու Անկախության տոնին նվիրված միջոցառմանը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...