Շոյգու․ Իդլիբում մարտական նոր գործողություններ չեն լինի

Իդլիբում մարտական նոր գործողություններ չեն լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Սոչիում Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի բանակցություններից հետո։

«Միր24»-ը տեղեկացնում է, որ երկու երկրների նախագահները համաձայնության են եկել Սիրիային վերաբերող մի շարք հարցերում։

Նրա խոսքերով՝ մանրամասները կքննարկվեն սիրիական կողմի հետ։

Բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր՝ Իդլիբում իրավիճակի կարգավորման մասին, որի տակ ստորագրել են Շոյգուն եւ նրա թուրք գործընկերը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...