28.03.2024
Ադրբեջանի ագրեսիան ստանալու է հակահարված՝ դուխով հայ ժողովրդի կողմից. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փարիզում Փաշինյանը հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագաhի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:


Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա:


Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:


Մի քանի շաբաթ է արդեն ՀՀ Վայոց Ձորի մարզում «Լիդիան Արմենիա» ընկերության «Ամուլսար» հանքավայրի շինարարության ծրագիրը դադարեցված է, քանի որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացնում ընկերության դեմ: Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա»-ն ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններից մեկն է:


Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքավայր այցից եւ բանապահպանների ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպումից հետո խնդրի հանգուցալուծման հեռանկարը մնում է մշուշոտ:


Այժմ ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:


 

Տուրք տալով սուբյեկտիվ պահանջմունքներին Փաշինյանը կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար