29.03.2024
Լենա Նազարյանը զբաղեցրեց Փաշինյանի պաշտոնը խմբակցությունում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը հանդես կգա ելույթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Նյու Յորք եւ կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը։


Այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։


Բալայանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա նստաշրջանի բացմանը: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց մասին ավելի ուշ կհաղորդվի, հավելեց նա։


Ավելի վաղ նշվում էր, որ այցի շրջանակներում քննարկվում է Փաշինյան- Թրամփ հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։


Այդ ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հայամետ կոնգրեսականները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հորդորում են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելով, որ Հայաստանը ձգտում է ավելի թափանցիկ կառավարության, ավելի ամուր ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության լայն լիազորությունների, ուստի չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները իշխանության բոլոր մակարդակներով խորացնի կապերը Հայաստանի հետ։


ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ վերջին անգամ Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում տեղի է ունեցել 2010 թվականին՝ Բարաք Օբամայի և Սերժ Սարգսյանի միջև, որի օրակարգի գլխավոր հարցը հայ-թուրքական հարաբերություններն էին: Եվս մեկ կարճ զրույց Սերժ Սարգսյանը Օբամայի հետ ունեցել է 2015-ին՝ Նյու-Յորքում։


«Կարելի է ասել՝ վերջին 10 տարիների ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել, և եթե հնարավորություն ստեղծվի, իհարկե պետք է կազմակերպել Հայաստանի նոր առաջնորդի՝ այսինքն վարչապետի, և Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը», - մատնանշում է փորձագետը:


Այնուամենայնիվ, Սուրեն Սարգսյանի կարծիքով կոնգրեսականների՝ Սպիտակ տանն ուղղված նամակը, որով հորդորել են Թրամփին հանդիպել Փաշինյանին, մեծ ազդեցություն չի ունենա Թրամփի որոշման վրա:


«Կոնգրեսականները, ովքեր այս նամակը ստորագրել են, հիմնականում դեմոկրատներ են, ովքեր այս նամակը ստորագրել են, և հայտնի դեմոկրատներ և քաղաքական օպոնենտներն են նախագահ Թրամփի», - պարզաբանում է Սարգսյանը:

Իսրայել-Ադրբեջան. ռազմավարական տանդեմ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար