28.03.2024
ՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երևանը պետք է լինի հարմար. Զոհրաբյանը խոստանում է` ծրագրերը կան, ներդրողները` նույնպես

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր իր քարոզարշավը շարունակեց Դավթաշեն համայնքում: Ուշագրավն այն է, որ ընդամենը 200 մետր այն կողմ, նույն ժամին դավթաշենցիների հետ հանդիպում էր նաև «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Անդրադառնալով Երևանի և վարչական շրջանի խնդիրներին, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն եկել պատմելու այդ խնդիրների մասին, որովհետև բոլորը դրանց քաջ ծանոթ են ու ամեն օր ապրում են դրանք ուսերին: Ասաց, որ նախորդ թե’ քաղաքական, թե’ քաղաքային իշխանությունները անցած տարիներին ինչ ասես արել են, ինչքան հնարավոր էր հարկատուների հաշվին գողանալ, լափել և դղյակներ կառուցել արել են: Եվ այսօր մայրաքաղաքի խնդիրներն անհամար են, իսկ Երևանը թաղվել ու կորել է աղբի մեջ և «Սանիտեքն» այսօր պտասխանատվություն դրա համար չի կրում, քանի որ, նրանց խոսքով, «նախկին քաղաքային իշխանությունների հետ այլ պայմանավորվածություն է եղել»: Զոհրաբյանի խոսքով` այդ «այլ պայմանավորվածությունը» կոռուպցիոն սխեմա է, քանի որ տարիներ շարունակ Հայաստանի ու Երևանի կառավարումը դրված է եղել կոռուպցիոն «ատկատների» վրա և ամբողջ համակարգը` վերևից ներքև եղել է կոռումպացված.

«Պետական բյուջեն թալանվել է, քաղաքային բյուջեն թալանվել է, հարկատուների գումարները թալանվել են: Այս ամենը երևանցիների մեջ կոտրել է ամենակարևորը` հույսն ու հավատը: Ես ինքս անցած տարիներին հուսահատվել են, լաց եմ եղել տեսնելով, որ քաղաքացու քվեն տեղ չի հասնում և ամեն անգամ նա ընտրում է մեկին, բայց նախագահի աթոռը զբաղեցնում է մեկ ուրիշը: Ես հասկանում եմ այդ հուսահատությունը և այն, որ ձեր մեջ փորձել են սպանել քաղաքացուն և փորձել են ձեզ դարձնել ընտրակեղծարարության մաս, բայց եթե մարդ հավատ չունի,նա անտարբեր է և չի հավատում իր և իր երեխայի ապագային, ապա միայն այդ դեպքում նա կարող է վաճառքի հանել այդ ապագան մի 10 հազար դրամով: Բայց ես հույս ունեմ, որ այսօր այդ իրավիճակը փոխվել է, այդ գիտակցումը փոխվել է և առաջին անգամ կունենանք ազատ, արդար ընտրություններ»,- հայտարարեց նա:

Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ իրենց կարգախոսն է` Երևանը պետք է լինի հարմար ապրելու համար և բոլոր ծրագրերը կառուցված են այդ ոգով: Բայց որ ամենակարևորն է, միայն կառուցված չեն, այլ արդեն իսկ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն սեպտեմբերի 24-ից իսկ, եթե երևանցին իր վստահության քվեն տա «Բարգավաճ Հայաստան»-ին: Այդ ծրագրերից է, օրինակ, աղբի վերամշակման գործարանի կառուցումը հոլանդական հայտնի կազմակերպության կողմից, որն աշխարհի 1600 քաղաքներում կառուցել է նման գործարաններ: Հաջորդ հստակ ծրագիրը մեկ այլ համաշխարհային կազմակերպության հետ է, որը պատրաստ է ներդրում կատարել Երևանում և կյանքի կոչել «մաքուր»` էլեկտրական տրանսպորտի կոնցեպցիան: Ըստ Զոհրաբյանի` սա հստակ ծրագրեր են, հստակ ներդրումներով, իսկ ներդրողները միայն մեկ բանի են սպասում ` իրենց հաղթանակին սեպտեմբերի 23-ին:

«Անլուծելի հարց չկա: Երբ ասում են` փող չկա, դա ինձ համար անհասկանալի է, քանի որ փող միշտ կա, եթե քաղաքային իշխանության նպատակը ոչ թե սեփական գրպանի ու սեփական կլանի հարստացումն է, այլ երևանցու շահն է»,- հավելեց Նարա Զոհրաբյանը

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար