28.03.2024
Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ե՞րբ է ներբեռնվել ձայնագրությունը և ե՞րբ՝ հրապարակվել․ հայտնի գաղտնալսման հետքերով

Ուշադրություն դարձրեք, գաղտնալսված ձայնագրության "բնօրինակը" յութուբ է ներբեռնվել սեպտեմբերի 5-ին, բայց ակներեւաբար, փաբլիք է դարձել այսօր, կեսօրին մոտ: Այս մասին գրում է Ֆեյսբույքյան օգտատեր Հակոբ Կարապետյանը։


«Առաջինը նույն ալիքից տեսանյութը կայքում տեղադրել է 168.am-ը (13.30), դրանից հետո՝ *Politik.am-ը (13:39), Yerkir.am-ը (13.48), Iravunk.com-ը (13.52), Lurer.com-ը (14.01), Tert.am-ը (14,31), Para TV-ն եւ այլք; Ընդ որում, եթե փաստացի սկզբնաղբյուր 168-ը կայքում տեղադրել է հենց բնօրինակ ալիքի տեսանյութը, ապա մնացածները, հիմնականում, ներբեռնել են ու յութուբում հրապարակել են իրենց ալիքներով:


Իսկ բնագրի ալիքը, ինչպես ենթադրելի է, դասական ֆեյք է. broska333 անունով ալիքում ընդամենը երեք տեսանյութ կա բեռնված: Առաջինը բեռնվել է 2011-ի մարտի 21-ին, երկրորդը՝ 2012-ի մարտի մեկին, երրորդն էլ սա է: Առաջին երկուսը ինչ-որ անհասկանալի երաժշտական կլիպեր են», - նշում է Կարապետյանը:


Ըստ էության ձայնագրությունը պատրաստել ու ներբեռնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ։ Հրապարակել, այն է՝ հրապարակային դարձրել նրա այցից հետո։

Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքը հասնում է 100 միլիոնավոր դոլարների․ ԱԱԾ պետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար