29.03.2024
Այսօրվանից ՀՀ-ն կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկել է «Շանթ» զորավարժությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սահմանադրական փոփոխությունները չեն կարող լինել մեկ մարդու ցանկությամբ. ԱԺ նախագահ

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:


Նրա խոսքով, դեռ նման առաջարկ չի ստացվել՝ մեկնարկել սահմանադրական փոփոխությունների գործընթաց, բայց միանշանակ է, որ դա քաղաքական գործընթաց է և քննարկման, կոնսենսուսի արդյունքում կարող է լինել միայն.


«Սա նշանակում է, որ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք», - ասաց ԱԺ նախագահը: Ճշտող հարցին՝ ինչպես է պատկերացնում այդ կոնսենսուսը, Բաբլոյանն արձագանքեց՝ քննարկումների և բանակցությունների միջոցով:


Ինչ վերաբերում է արտահերթ ԱԺ ընտրություններին, ապա նա նշեց, որ այսօր հստակ չեն նաև դրա անցկացման ժամկետները: Ըստ նրա, այդ գործընթացի համար ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, այն աշխատում է օրենսդրության փոփոխությունների վրա.


«Աշխատանքները դեռ չեն ավարտվել», - հավելեց Արա Բաբլոյանը:

Գագիկ Ծառուկյանի խոսնակը դիմում է իրավապահներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար