18.04.2024
Արմեն Աշոտյանը խորհուրդ է տալիս հոգեբան ընդունել վարչապետի համար
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պուտինի սիրտը «շահելու» համար Փաշինյանը խոստացել է ազատվել իր որոշ թիմակիցներից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետեւում, եւ ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։ Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու եւ իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։ Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, որ ինքն առճակատման գնալու մտադրություն չունի՝ պատրաստ է համագործակցել եւ բոլոր կնճռոտ հարցերում զիջումների գնալ։ Եթե խնդիրը «սորոսյան» եւ առհասարակ ամերիկյան ազդեցության կադրերն են, ապա պատրաստ է փոխել, մանավանդ՝ այնպես չէ, որ սրանք «երկնքից աստղեր են իջեցնում»։ Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Այնպես որ, մինչեւ հունվար որոշ կադրային փոփոխություններ կարվեն»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել: Հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց հարմարավետ չեն զգում նոր իշխանության օրոք: Նրանցից շատերը դիտորդի նման եկել, նստել ու հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլեւս Հայաստանում գումար չեն ներդնի, քանի որ վախենում են` նոր կառավարությունն ավելորդ գլխացավանք պատճառի, իրենք չեն ուզում ճաղավանդակների հետեւում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել: Թերեւս սրանով էր պայմանավորված այն, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը բավականին ագրեսիվ էր խոսում Նիկոլ Փաշինյանի հետ: Բացի այդ, պարզվում է` Վարդանյանը նեղացած է նոր իշխանությունից, քանի որ վերջիններս «տրորել են» նրա ոտքը, երբ որոշել են ՀՀ-ում փակել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր Վարդանյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ամբողջ թափով եւ մեծ ֆրոնտով գործի է անցել, բայց առավելապես՝ արտաքին քաղաքական դաշտում։ Վերջին օրերին Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներկայացնելով նոր իշխանությունների բոլոր «այիբներն ու կիքսերը» եւ եվրոպական միտքը տրամադրելով Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հատկապես շեշտը դրել է երկրում սահմանադրական կարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտում խախտումների վրա։ Այս զրույցների արդյունքում ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլն իր ՖԲ էջում գրել է. «Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաեւ ուշադիր կերպով հետեւենք Արեւելյան հարեւանությունում տեղի ունեցող իրադարձություններին: Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին եւ լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը եւ օրենսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսեւորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»: Հանդիպումների բնույթը չի թաքցրել նաեւ Աշոտյանը՝ իր էջում գրելով․ «Այսօր ԵԺԿ գլխակայանում հանդիպել եմ ԵԺԿ նախագահ Ժ․ Դոլի հետ: Նրան եմ ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաեւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը ԱԺ կրթության և գիտության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու որոշումը միանշանակ չի ընդունվել նույնիսկ խմբակցության ներսում: Ուրիխանյանը հայտնի է իր կոնֆլիկտային և մարդկանց հետ աշխատել չկարողանալու բնավորությամբ: Նա արդեն մեկ տարուց ավելի է՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության մամուլի քարտուղարն է, բայց որևէ լրագրող նրան չի դիմել՝ զգուշանալով նրա ոչ ադեկվատ արձագանքից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տարիներ առաջ Սասուն Միքայելյանն իր հարազատ Վանատուր գյուղում ռեստորան է ունեցել, որը նախորդ իշխանությունների ջանքերով փակվել է, երբ նա 2008-ին միացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը։ Հիմա, երբ Միքայելյանն ու իր կուսակցությունը եկել են իշխանության, եւ նա, հատկապես, Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է, որոշել է ռեւանշ վերցնել․ այս օրերին ռեստորանի վրա ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, բարեկարգվել է ռեստորանի բակը, ինչպես նաեւ ասֆալտապատվել է պատգամավորի տուն տանող ճանապարհը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Հակոբ Ճարոյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով՝ Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնին: Ճարոյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազը կատարել է ՀՀ Քր.օր.-ի 308-րդ հոդվածով նախատեսված հանցարարք, քանի որ ինքը, 2016-ի մայիսից սկսած, Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից ՀՀ Քր.օր.-ի 308-րդ, 311-րդ և 351-րդ հոդվածներով նախատեսված հանցարարքներ կատարելու վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ՀՔԾ-ի պետի անուններով, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել դրա վերաբերյալ, այդ գործով դատարան հայցադիմումներ են ներկայացվել, սակայն հաղորդումներին ընթացք չեն տրվել, նյութեր չեն հավաքվել, և քրեական գործ չի հարուցվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»: Նա ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել է, թե «Այլեւս չի լինելու դեռեւս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։ Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՝ նրա կրթությամբ, աշխատանքային փորձով… եւ այլն»: Նկատեցի՞ք՝ նախարարը հակասում է ինքն իրեն. հայտարարում է, թե չի ընդունում նախարարի կողմից նշանակվող բժիշկների «ինստիտուտը», բայց ինքն է անում նույն նշանակումները՝ պարզապես գլխավոր մասնագետ որակումը փոխարինելով «խորհրդատու» ձեւակերպմամբ: Նրա մեկնաբանմամբ` «Նորանշանակ խորհրդատուները օգնելու են առողջապահության նախարարությանը ոլորտային քաղաքականության մշակման… գործում»: Նշենք, որ այս որոշումն էլ նախարարը կայացրել է առանց մասնագիտական շրջանակների հետ խորհրդակցելու, իսկ բժշկությունը յուրօրինակ մասնագիտություն է, եւ խորհրդակցելը երբեք ամոթ չէ: Իսկ բժիշկների համար «գլխավոր մասնագետը» պարզապես տիտղոս է՝ չվարձատրվող աշխատանք: Բայց անգամ տիտղոսազրկումը Թորոսյանը արել է մարդու իրավունքների ոտնահարման վառ դրսեւորումներով: Նա անվանի, վաստակ ունեցող 4 տասնյակից ավելի բժիշկներին ուղղակի արհամարհելով` գիշերով հայտարարել է, որ հեռացված են: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ պետք է նախ շնորհակալություն հայտներ ցտեսություն ասելուց առաջ՝ նախապես տեղեկացնելով նրանց իր որոշման պատճառների մասին: Նշենք, որ նախարարը տիտղոսից զրկել է այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմոտոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմոտոլոգների ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Լազր Եսայանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը եւ այլոք: Լուրեր կան, որ նա իր մտերիմներին է նշանակել խորհրդատուներ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նորերը, նախարարությունից պատասխանեցին՝ «պրոֆեսիոնալիզմի»: Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ բժշկի մասնագիտությանը եւ արժեքների ոչնչացում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա ապրիլին մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց` Հայաստան մեծ քանակությամբ ադրբեջանական ծագման խնձոր էր ներկրվել: Այդ կապակցությամբ անգամ քրեական գործ էր հարուցվել Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանի, Վահե Ասլանյանի, Խաչիկ Հակոբյանի, նաեւ մաքսատան հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս ավարտվել է այդ գործով դատաքննությունն ու մաքսատան նախկին աշխատակիցներից Հարություն Խաչատրյանը, Համբարձում Դավթյանն ու Խաչիկ Հակոբյանը դատավճռի համաձայն, զրկվել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 4-2 տարի ժամկետով: Իսկ Վահե Ասլանյանին ճանաչել են անմեղ՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում»:

Այսօրվանից ՀՀ-ն կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկել է «Շանթ» զորավարժությունը
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel