28.03.2024
Պետք են ճկուն գործողություններ, այլ ոչ թե զուտ խրամատային պաշտպանություն. ՊՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպումից հետո

Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Այդ մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


“Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ”, - ասված է նրա գրառման մեջ:


Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Նա անմիջապես ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 17։00-19։00-ն հանդիպում է նախատեսված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների հետ։ Փաշինյանը Մոսկվայից Երևան կվերադառնա այսօր երեկոյան։ Սա Պուտինի հետ Փաշինյանի երրորդ հանդիպումն է:


Մինչ այդ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ռուսական կողմն աս հանդիպմանը սպասում է անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ:


Իսկ հարցերը նրա խոսքով շատ են, կուտակվել են ու վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում:

ՀՀ-ն ու ՌԴ-ն շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար