29.03.2024
Վեբերը խոստանում է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սարկիսովները՝ ՌԴ ամենահարուստ ընտանիքների տասնյակում. Forbes

Forbes ամսագիրը հրապարակել էՌԴ ամենահարուստ ընտանիքների 2018թ. վարկանիշը, որով գնահատվում է խոշոր բիզնեսով զբաղվող նույն ընտանիքի բոլոր անդամների համատեղ կարողությունը:


Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում է ընդգրկվել նաև հայազգի գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ընտանիքը: Ըստ պարբերականի, Սարկիսով եղբայրներից յուրաքանչյուրը 750 մլն դոլար կարողություն ունի:1,5 մլրդ դոլար ընդհանուր ցուցանիշով Սարկիսովները զբաղեցրել են ՌԴ ամենահարուստ ընտանիքների վարկանիշի 6-րդ հորիզոնականը:


Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, իսկ Նիկոլայ Սարկիսովը՝ «ՌԵՍՈ-Գարանտիա» խմբի գլխավոր տնօրենի տեղակալը: Սարկիսովներին է պատկանում ՝ «ՌԵՍՈ-Գարանտիա» խմբի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, ինչպես նաև խոշոր անշարժ գույք արտասահմանում:


Նրանց է պատկանում 115 հա հող Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, Առևտրա-արդյունաբերական պալատի շենքը Փարիզում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ և այլ անշարժ գույք Ֆրանսիայում, բիզնես կենտրոն, 3 փենթհաուս և հողատարածքներ Վիլնյուսում:

Էրդողանը կայցելի Գերմանիա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար