29.03.2024
Այո, Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով. Րաֆֆի Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյան-Պուտին հանդիպումը պետք է տա առանցքային հարցերի պատասխանը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ռուսական կողմն անկեղծ եւ լուրջ զրույց է սպասում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Մեծ թվով հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմում, այնպես էլ հայկական կողմում»,- ասել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բոլոր հարցերով «անկեղծ» զրույց է սպասում:


Հայ-ռուսական հարաբերությունների առանցքային հարցերը վերաբերվում են տնտեսական, անվտանգային ոլորտներին, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին, որոնք կարող են ստվեր գցել ռազմավարական հարաբերությունների վրա: Հայաստանյան ներքաղաքական դիսկուրսը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների մասը, ինչից հնարավոր չէ խուսափել:


Փաշինյան-Պուտին հանդիպմանն ակնկալվում է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ` արդյոք ՀՀ-ն շարունակելու է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու շարունակում է, արդյոք, դիտարկել ՌԴ-ին որպես ռազմավարական դաշնակից:


Հայաստանյան ներքաղաքական իրադարձություններն աստիճանաբար կարող են վերածվել քաղաքական տարբեր խմբերի միջև բախումների` լարվածության աճի, ինչը ցանկալի չէ Մոսկվայի համար: ՌԴ-ն անհանգստացած է այն հանգամանքով, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում արդեն իսկ առկա է ՀՀ-ից ՌԴ-ի զորքերի դուրսբերման մասին դիսկուրսը` որոշ քաղաքական ուժեր ԱԺ-ի ընտրություններին են գնալու հենց այդ ծրագրային դրույթներով:


ՀՀ-ի նոր իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունները ներկայացնող մի շարք առանցքային պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերն ու հատկապես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ գործը ստվեր գցեց այդ կազմակերպության վարկանիշի և իմիջի վրա, ինչն էլ կրկին անգամ Մոսկվայի կողմից սուր արձագանք ստացավ:


Մոսկվան Լավրովի շուրթերով հնչեցրել է այն մեսիջը, որ ՌԴ-ն չի միջամտելու հայաստանյան ներքին իրադարձություններին ու ներքին հարցերին: Սակայն ՀՀ-ն մեծ կարևորություն ունի ՌԴ-ի համար աշխարհաքաղաքական իմաստով ու այստեղ տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ վերաբերվում են ՌԴ-ի ազգային անվտանգությանը` Մոսկվայի մեսիջները Երևանին չպետք է դիտարկել, որպես ուլտիմատումներ կամ վախեցնելու փորձ:


Չմոռանանք, որ Ադրբեջանը հայաստանանյան ներքաղաքական իրադարձություններին հակառուսական բնույթ տալու համար տեղեկատվական արտահոսքեր է իրականացնում և այդ կերպ ակնկալում Մոսկվայի լուռ արձագանքը` Ղարաբաղի հարցի ռազմական լուծմանը:


ՌԴ-ն այն երկիրը չէ, որին հնարավոր է խաբել ինչ-որ բաներ հնչեցնելով Մոսկվայում դաշնակցային կապերի մասին, սակայն ՀՀ-ում իրականացնել 180 աստիճանով տարբերվող քաղաքականություն: Այս դեպքում հետևանքները կարող են լինել շատ ցավալի` թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային հարցերում:


Փաշինյան-Պուտին հանդիպումը պետք է հարթի հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռները` հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների հետագա ընթացքը շատ դեպքերում կախված է լինելու այդ հանդիպման արդյունքներից: Այդ հանդիպմանն էլ ավելի մեծ ուշադրությամբ է հետևելու Բաքուն` փորձելով օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում ցանկացած կնճիռ կամ խնդիր սեփական շահերն առաջ տանելու համար, իսկ դա հիմնականում վերաբերվում է ղարաբաղյան ճակատում նոր ռազմական սադրանքին կամ լայնածավալ պատերազմի վերսկսմանը:

Ցեղասպանության թանգարանն ու Մատենդարանը. TripAdvisor-ի Ասիայի լավագույն 25 թանգարանի թվում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար