29.03.2024
Փաշինյանը պարզաբանել է իր երեկվա հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ում ընտրակաշառքի պատասխանատվությունը քրեականացվեց. ԱԺ-ում բոլորը գոհ են

Ազգային ժողովը 82 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ սեպտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Այսպիսով քրեականացվում է ընտրակաշառք տալու եւ վերցնելու պատասխանատվությունը:


Նախագծով առաջարկվում է խստացնել ընտրակեղծարարության պատասխանատվությունը: Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները: Առաջարկվում է նաև որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգ չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:


Մինչ այդ ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրիանգծերի փաթեթում առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով նախօրդ օրը առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ-ում հնչած առաջարկները: «Առաջին փոփոխությունը վերաբերում է քվեարկության արդյունքի բացահայտմանը վերաբերող դրույթին, որտեղ բացի շահադիտական դրդումներից, նշված էր նաեւ նախապես տրված խոստումի հիման վրա քվեարկության գաղտնիքի բացահայտումը», - ասաց փոխնախարարը:


Նա նաշեց, որ ընդունել են ԱԺ-ում ներկայացված մտահոգությունները: «Այստեղ տարընթերցման տեղիք էր տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում նախապես տրված խոստումի հիման վրա գաղտնիքի բացահայտումը, ում է տրվում այդ խոստումը, երբ է տրվում: Մենք ընդունելով այս մտահոգությունները, փոփոխություն կատարեցինք նախագծում: Նախ հանեցինք «նախապես տրված խոստումի» բառերը եւ թողեցինք, որ միայն անձը շահադիտական դրդումներով պետք է բացահայտի քվեարկության արդյունքը, այն էլ փաստաթղթի, լուսանկարահանման կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղակատվությունը բացահայտելու միջոցով»,-ասաց Հարությունյանը:


Նա նշեց, որ հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է կաշառք տալու առաջարկն ընդունելու ձեւակերպմանը: «Դա կա հասարակ կաշառք տալու հոդվածներում, բայց այնտեղ կաշառք ստացողները կոնկրետ պաշտոնատար անձինք են, իսկ հասարակ ընտրողի մոտ կարող էր նաեւ տարընթերցման հնարավորություն լինել: Այս փուլում որոշեցինք, որ կաշառքի առաջարկն ընդունելու այս ձեւակերպումը դուրս է գալիս նախագծից եւ մնում է միայն այն, ինչ կար այն, ինչ կար նախկինում, այսինքն կաշառք ստանալը կամ պահանջելը». – ասաց բանախոսը:


Մյուս փոփոխությունը վերաբերում է ընտրակաշառք տալուն վերաբերող հոդվածի սանկցիային: Փոխնախարարը նշեց, որ նախագիծը նախատեսում էր 3 – 4 մլն դրամի տուգանք, մինչդեռ քրեական օրենսգիրքը տուգանքի վերին շեմ է սահմանում նվազագույն աշխատավարձի 3 հազարապատիկը (3 մլն դրամ): հետեւաբար օրինագծում տուգանքի չափ է սահմանվել 2,5-3 մլն դրամը: «Բացի այդ նախատեսել ենք՝ տուգանքից եւ ազատազրկումից բացի նախատեսել նաեւ 2-3 ամիս ժամկետով կալանքը»,-ասաց փոխնախարարը:


ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ նախագծի վերաբերյալ «Հանրապետական» խմբակցության պատգամավորիների առաջարկներն ու դիտողություններն ընդունելու համար: «Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ կառավարությունը շտկել է մտահոգության առիթ հանդիսացած բոլոր հարցերը: Փաստորեն, կառավարությունը դրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ և ադեկվատություն, և նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ և գրագետ»,- ասել է Հովհաննիսյանը:

Իրանցիները փորձել են տեղափոխել մոտ 500գր հերոին. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար