Բասիջի հրամանատարը բացառել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմի հնարավորությունը

Բասիջի հրամանատար, բրիգադի գեներալ Գոլամ Հոսեյն Գեյբպարվարը բացառել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախման հնարավորությունը, հայտնում է Tasnim-ը:


Նրա խոսքով, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմի հավանականություն չկա: Նա նշել է, որ եթե Իրանի հոգեւոր առաջնորդը բացառել է իրադարձությունների նման զարգացումը, ապա նա «լուրջ» տրամաբանական հիմք ունի դրա համար, ընդգծել է նա՝ հավելելով, որ «ամերիկացիները չեն գնա այդ քայլին»:

Տպել

Загрузка...