ՀՀ-ՌԴ հարաբերություններ, Մարտի 1. ի՞նչ ի նկատի ուներ Միլսը. դեսպանատունը պարզաբանում է

326

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը պարզաբանում է դեսպան Ռիչարդ Միլսի այսօր առավոտը կատարած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի Ռուսաստանի կառավարության՝ Մարտի 1-ի գործի շրջանակներոմ առաջադրված մեղադրանքների ու ձերբակալությունների վերաբերյալ մեկնաբանություններին:


Շատ լրատվամիջոցներ այդ հայտարարությունը ներկայացրել էին որպես իմպերատիվ խոսք կամ ուղղորդում՝ շատ հաճախ շեշտադրելով, որ ԱՄՆ դեսպանը «իրար դեմ է հանում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններին»: Այս տարաբնույթ մեկնաբանություններին ի պատասխան, ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ամերիկացի դիվանագետի հայտրարությունն այլ շեշտադրում է իր մեջ պարունակել:


«Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին [Այս նախադասության բառացի թարգմանությունը հետևյալն է. Ռուսաստանի կառավարության մեկնաբանություններին արձագանքելը Հայաստանի կառավարության գործն է:] Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի և կարևոր է որ այս քննությունը իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակում», - ասված է դեսպանատան պարզաբանման մեջ:


Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ։ Միաժամանակ Լավրովը նշել էր, որ Մոսկվան 10 տարվա վաղեմության գործերի քննությունը Հայաստանի ներքին գործն է համարում:


«Մեզ մտահոգում է, որ Հայաստանում իրավիճակը հիմա շարունակում է փոթորկվել, մասնավորապես՝ քննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, կալանավորումներ են իրականացվում»,- ասել է Լավրովը՝ ընդունելով, որ դա Հայաստանի ներքին գործն է: Նա նաեւ հավելել էր. «Մենք ցանկանում ենք, որ այս ներքին գործերը օրենքի եւ սահմանադրության ամուր հիմք ունենան, ինչպես նաեւ արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրներ վրա»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...