29.03.2024
Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եթե չհաղթեմ՝ առաջինը կշնորհավորեմ Երևանի քաղաքապետի հաղթած թեկնածուին. Զոհրաբյան

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մեր հաղթանակի դեպքում Երեւանից երբեք ոչ ոք այլեւս ոչինչ չի գողանալու, ես շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:


Նրա խոսքով, ընտրություններին մասնակցում են պատրաստված, բոլոր խնդիրների լուծումները հստակ ետսնելով ու գիտակցելով: Եվ ամենակարևորը՝ ապագա Երևանում բացառվելու է կոռուպցիան.


«Արդեն կոնկրետ ներդրողները կան, որոնք իրենք են դիմել Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով ներդրումային լուրջ փաթեթներ գրեթե բոլոր հիմնախնդիրների լուծման հարցում, որոնք այսօր քաղաքն աղճատում են: Դա աղբահանությունն է, վերելակաշինությունըն է, կանաչապատման խնդիրն է: Եթե քաղաքի բյուջեն չգողացվի, ապա շատ բան կարելի է անել»,- հայտարարեց քաղաքապետի թեկնածուն:


Նաիրա Զոհրաբյանը հատուկ ընդգծեց, որ երեւանցիներին չեն բաժանելու յուրայինների եւ հակառակորդների, ոչ էլ բարիկադ են դնելու Երևանում՝ այս կողմում մենք ենք, այն կողմում՝ դուք:


«Մենք գնում ենք արդար ընտրության, ես սա ասում եմ որպես լրագրող, որը տարիներ շարունակ տեսել է, թե ինչպես են այլանդակվել ընտրողի քվեն: մեզ պետք է արդար ընտրություն, որ մի անգամ քաղաքացին վստահ լինի, որ իր քվեով ձեւավորվել է օրինական իշխանություն»,- ընդգծեց Զոհրաբյանը:


Թեկնածուն նաև ասաց, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» բավարար ձայներ չհավաքի, ապա ինքը կլինի ընտրված թեկնածուին առաջինը շնորհավորողը։ Բայց այսօր կարևոր է հասցնբել երևանցուն իրենց ծրագիրը.


«Մենք գնում ենք երեւանցուն ներկայացնելու մեր ծրագիրը։ Ես հույս ունեմ, որ ավելի քան 20 տարի անց մեր երկրում պիտի տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություն, որտեղ որեւէ վարչական ռեսուրս չի կիրառվելու: Եվ եթե ազատ եւ արդար ընտրության արդյունքում երեւանցին նախապատվությունը տա որեւէ այլ թեկնածուի, ես այդ թեկնածուին առաջինը շնորհավորողը կլինեմ, անկախ նրանից, թե ով կլինի նա»,–նշեց նա։ Եվ հավելեց, որ սեպտեմբերի 6-ին իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Քրեական օրենսգրքի փոփոխություններին, որոնցով խստացում է նախատեսում ընտրական կեղծարարության հետ կապված։

Բայց Քոչարյանը ինչպե՞ս է գալու. Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական ապագա ծրագրերի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար