28.03.2024
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մոսկվան չի հանձնի Երևանին Միքայել Հարությունյանին

Ռուսաստանի իրավապահ մարմինները ստացել են Հայաստանի իրավապահների դիմում՝ 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման վերաբերյալ:


Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում։ «Ինտերֆաքսի» աղբյուրի պնդմամբ, որ նախնական որոշում կայացվել է, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ հաստատվել է, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր:


Նշվում է, որ ՌԴ Սահմանադրության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում օտարերկրյա պետություններ, այդ թվում, քրեական պատասխանատվության ենթարկելու համար:


Միքայել Հարությունյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով մեղադրյալներից է և մեղադրվում է 2008-ին Հայաստանում սահմանադրական կարգը մի խումբ անձանց հետ տապալելու համար։

Քոչարյանի պաշտպանները բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար