29.03.2024
ՌԴ-ն զանգվածային զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփը չափազանց հիասթափված է Էրդողանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց հիասթափված է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանից: Նա այս մասին ասել է Bloomberg News-ի հետ հարցազրույցում: «Ես նրանից շատ հիասթափված եմ, բայց տեսնենք, թե ամեն ինչ ինչպես կշրջվի»,- նշել է նա՝ խոսելով ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի կալանքի հետ կապված իրավիճակի մասին:


Թրամփն ավելի վաղ Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ իր կարծիքով՝ Էրդողանը Բրանսոնին ազատելու էր այն բանից հետո, երբ ինքն Էրդողանին օգնել էր հասնել Իսրայելում թուրք քաղաքացու ազատմանը:


«Այն, ինչ անում է Թուրքիան, շատ տխուր է»,- ասել է Թրամփը: «Կարծում եմ, որ նրանք սարսափելի սխալ են կատարում. ոչ մի զիջում չի լինի»,- հավելել է նա:

Նշենք, որ Բրանսոնի գործը Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է: Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին աջակցելու մեջ: Նրան 35 տարվա բանտարկություն է սպառնում:


Վաշինգթոնը նրան անմեղ է համարում, իսկ նրա կալանքն ու դատը՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է նրան ազատել եւ հայրենիք վերադարձնել: Սրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների դեմ: ԱՄՆ-ն նաեւ 20 եւ 50 տոկոսով լրացուցիչ մաքասատուրքեր է սահմանել Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա:

Փորձագետ. ԱՄՆ-ն և ԵՄ չեն կարող հրաժարվել Թուրքիայից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար