19.04.2024
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը մտահոգություններ չունի` մարտի 1-ի գործով իր «ձեռքերը մաքուր են»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ: Մեզ հայտնի դարձավ, որ Արցախում նա հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների, գործարար շրջանակների հետ: Բոլորն էլ նրանից հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործի կապակցությամբ, քանի որ այդ օրերին արդեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ասել է, թե ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի, եթե իրեն կալանավորեն, իր «ձեռքերը մաքուր են»: Սարգսյանից հետաքրքրվել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր մերձավոր շրջապատի ան դամների ձերբակալությունների կապակցությամբ, նաեւ իր եղբայրների ու նրանց զավակների դեմ հարուցված քրեական գործերից: Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ էլ անկեղծացել է` ասելով՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա, պատժվի, եւ որ իբր ինքը տեղյակ չի եղել այսօր բացահայտվող դեպքերից: 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ժամանակ կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում։ Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում` ռուսական դրոշի ներքո: Սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ։ Մերոնք հույս ունեն, որ այս համաձայնությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան, եւ ռուսական կողմի դժգոհությունները կնվազեն, մասնավորապես, ռուսների համար անցանկալի կադրերը կկարողանան բնականոն աշխատել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում: Ըստ այդմ՝ մոտ ժամանակներս Վատիկանում դեսպան կնշանակվի փոխնախարար Կարեն Նազարյանը: Մյուս փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նույնպես կնշանակվի դեսպան` Չեխիայում: Իր ցանկությամբ Հոլանդիայում դեսպան կնշանակվի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ գործող դեսպան Գարեգին Մելքոնյանը, ով տարեսկզբին է դեսպան նշանակվել՝ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, հավանաբար, դուրս կգա համակարգից: Բալայանի փոխարեն ԱԳՆ խոսնակ կդառնա Աննա Նաղդալյանը, որն արդեն իսկ կատարում է այդ պարտականությունները: ԱՄՆ-ում դեսպան կնշանակվի Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Վարուժան Ներսիսյանը, իսկ գործող դեսպան եւ Բարսեղ Բեգլարյանի սանիկ Գրիգոր Հովհաննիսյանը, հավանաբար, կնշանակվի ԱԳ փոխնախարար: Կփոխվեն դեսպաններն ԱՊՀ համարյա բոլոր պետություններում, ինչպես նաեւ՝ Վրաստանում: Կազատվեն նաեւ որոշ գլխավոր հյուպատոսներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ով Ռուսաստանում ապրած եւ աշխատած գործարար էր՝ ռուսական ազդեցության տակ գտնվող»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործը` 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով, փոխանցվել է Քննչական կոմիտե: Այս օրերին քննչական գործողություններ են իրականացվում, տասնյակ աշխատակիցներ են հարցաքննվել, առաջիկայում կհարցաքննվեն նաեւ երկաթուղու բարձրաստիճան պաշտոնյաները: Չի բացառվում, որ գործի հանգուցալուծման արդյունքում ոմանք ոչ միայն աշխատանքից զրկվեն, այլեւ՝ ազատությունից: Նշենք, որ սա երկաթուղու դեմ հարուցված միակ գործը չէ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին եւ աջակցություն ստանում նրանից: ՄակՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան եւ Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ ՄակՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն արգելեց մասնակցել սգո արարողություններին, հրահանգել էր 2 օրով իջեցնել Սպիտակ տան դրոշը: Համայնքը ՀՀ իշխանությունների՝ ցավակցական հեռագիր չուղարկելը համարում է քաղաքական լուրջ վրիպում, ինչը կխանգարի համայնքի գործունեությանը հանրապետականների հետ աշխատանքում: Ի դեպ, Ադրբեջանում ՄակՔեյնն ուներ խիստ հայամետ գործչի համբավ: Հիշեցնենք, որ Ջոն Մակքեյնը աջակցել էր 1989թ. «Արցախի խնդրի արդար եւ խաղաղ կարգավորման» եւ «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախաձեռնություններին։


«Ժամանակ» թերթը գրում է. «ՔԿ-ում սկսվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցագործությունների քննությունը։ «Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել, որ իր ստեղծած ընկերության դեմ խոչընդոտներ են ստեղծել և պահանջել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը։ Ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տպավորություն է, որ իրավապահ համակարգը մրցավազքի մեջ է մտել, թե հարուցված այս կամ այն քրեական գործի շրջանակներում իրենցից ո՞վ ավելի հնչեղ անուն կտա` կասկածի սլաքներն ուղղելով այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմը: Օրինակ` Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել առեւտրային բանկերից մեկի՝ առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին` տեղեկացնելով, որ գործարարի գույքն առանց նրա իմացության օտարելուն առնչություն ունեցած անձանց թվում նշվել է նաեւ Սերժ Սարգսյանի անունը: Նախօրեին էլ նրանք հաղորդագրություն էին տարածել, թե վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձ մատնանշվել է ՀՀ տրանսպորտի եւ կա պի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի անունը, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ: «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությանն ապօրինաբար խոչընդոտելու, խարդախության կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին հաղորդագրության մեջ էլ նշված էր, թե ՍՊԸ ընկերության հիմնադիրը եւ այլ վկաներ իրենց ցուցմունքներում չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունները։ Այսկերպ վարվել են նաեւ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը: Ու կարելի է ենթադրել՝ նախկին պաշտոնյաների անունները հրապարակվում են` ցույց տալու համար, որ իրենք աշխատում են: Միայն թե, նկատենք, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների արարքները դեռ չեն հիմնավորվել, նրանց նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել, բայց արդեն անունները մատնանշված են քրեական գործի մասին հաղորդագրություններում: Սա, թերեւս, անթույլատրելի է, եւ իրենց շահերից չի բխում: Այլ բան, եթե բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրված լիներ, այդ դեպքում նախաքննական մարմնի քայլը կարելի էր հասկանալ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսի՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը ընդամենը երկու օր առաջ է հրապարակվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ հյուպատոսը նախորդ տարի ունեցել է մի քանի հանձնած փոխառություններ՝ բոլորն էլ շվեյցարական ֆրանկով: 2017 թ. սկզբին նրա փոխառությունները կազմել են 28 միլիոն 738 հազար շվեյցարական ֆրանկ, որին տարվա ընթացքում ավելացել է եւս 273 հազար 914–ը՝ տարեվերջին կազմելով 29 միլիոն ֆրանկից մի փոքր ավելի գումար: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 7 միլիոն 895 հազար շվեյցարական ֆրանկ, 4900 եվրո, 8768 ԱՄՆ դոլար եւ 16 միլիոն 128 հազար դրամ: Տարեկան եկամուտների համար աղբյուր են ծառայել աշխատավարձերը եւ ստացված փոխառությունները, համապատասխանաբար՝ 3 միլիոն 349 հազար դրամ, 459 հազար ֆրանկ եւ 537 հազար ֆրանկ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»: Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, և նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր»:

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel