29.03.2024
Սամվել Կարապետյանն ընդգրկվել է Forbes` Ռուսաստանի ամենաազդեցիկ անձանց ցուցակի մեջ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորեն հենց դրա կողմերը. Զախարովան՝ Մերկելի խոսքերի մասին

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորեն հակամարտության մեջ անմիջապես ներգրավված կողմերը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Մարիա Զախարովան այսպես մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու Բեռլինի պատրաստակամության մասին։


Նրա խոսքով, հակարամտության կարգավորմանը պետք է աջակցել հասկանալով առկա ձեւաչափերի աշխատանքի արդյունավետությունը։ «Այս ամենը պետք է արվի՝ հասկանալով առկա ձեւաչափերի աշխատանքի արդյունավետությունը։ Այդ գործոնների ամբողջության մեջ պետք է դիտարկել նման հայտարարությունները»,–ասել է Զախարովան։


Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ որոշակի պատասխանատվություն վերցնել իր վրա։

Բաքուն դիմել է Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանին հայտարարելով միջազգային հետախուզում. Արցախի ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար