28.03.2024
Վրաստանում տեղի կունենան Agile Spirit 2018 զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Տաս տարի է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հետաձգում է Բաքվի հակահայկական նախագծերի քննարկումը. ԱԳՆ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախնական օրակարգ է ներառվել երկու հակահայ փաստաթուղթ՝ «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» և «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտություններն ու դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման համար»: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:


Նշվում է, որ դրանք ներառվել են օրակարգում, քանի որ նախորդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ դրանք չեն քննարկվել:  


Հիշեցնենք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: 


ՀՀ ԱԳՆ-ից VERELQ-ին հայտնեցին, որ այդ նախագծերը արդեն տաս տարուց ավելի է, ինչ գտնվում են օրակարգում և ամեն տարի դրանց քննարկումը տեղափոխվում է. «Դա նոր բան չէ»:


Նշենք, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2010 թվականին, իսկ «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտություններն ու նրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» նախագիծը՝ 2007 թվականին:

Իսրայելական ընկերությունն Բաքվի հորդորով հարվածել է Արցախի դիրքերին. հարուցվել է քրգործ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար