25.04.2024
Գերմանիայում տեղադրել են Էրդողանի ոսկե արձանը
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն Վաշինգթոնի կողմից երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն չի տեսնում

Մոսկվան Վաշինգթոնի կողմից չի տեսնում ռազմավարական կայունության ուղղությամբ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Պետք է ձեզ ասեմ, որ դեռ մենք չունենք այն բանի հաստատումը, որ Վաշինգթոնում պատրաստ են այդպիսի երկխոսության։ Մենք կոնկրետ առաջարկներ ենք արել հնարավոր ժամկետների շուրջ, մեծ մասամբ պատրաստ ենք ճկունություն ցուցաբերել այս առումով և հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր գործընկերները, այնուամենայնիվ, հստակեցնեն իրենց մոտեցումը, թե երբ և որ ձևաչափում հանդիպենք», – նշել է նա։

«Պարտադիր չէ հանդիպել միանգամից մեծ պատվիրակությամբ, որտեղ ներկայացված են տարբեր գերատեսչություններ՝ արտաքին քաղաքական, ռազմական», – հավելել է բարձրաստիճան դիվանագետը,–կարելի է նեղ հանդիպումներ անցկացնել, ավելի պակաս պաշտանական։ Սրան մենք պատրաստ ենք, իհարկե։ Ուստի կսպասենք պատասխանի»։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալը նաև հայտարարել է, որ հնարավոր է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։

ԱՄՆ-ի բնակչության 44 տոկոսը հանդես է գալիս Թրամփի իմպիչմենտի օգտին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին