25.04.2024
Ադրբեջան իմ մուտքի արգելքը չի բխում ժողովրդավարության սկզբունքներից․ Վայլեր
prev Նախորդ նորություն

Մենք առաջարկում էինք այլ թեկնածուներ, բայց չլսեցին. Լուկաշենկոն` Խաչատուրովի գործի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման քննարկումներից մեկն է եղել:

«Պուտինի առաջարկով մենք քննարկեցինք ՀԱՊԿ-ի և Հայաստանում Խաչատուրովի ձերբակալման հարցը: Մեր դիրքորոշումը պարզ է և հասկանալի: Ժամանակին մենք առաջարկում էինք այլ թեկնածուներ, բայց մեզ չլսեցին»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Սոչիում հանդիպման ժամանակ ՌԴ և Բելառուսի նախագահները «ավելի խորն են նայել այս խնդրին` Հայաստանի նոր ղեկավարության և այն քաղաքականության տեսանկյունից, որը վարում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը»:

Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը:

Նշենք նաև, որ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակում Բելառուսը պայքարում է, որպեսզի գլխավոր քարտուղարի պաշտոնը տրվի իրեն:

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում
Հաջորդ նորություն next