29.03.2024
Ռոբերտ Քոչարյանի վերադարձ ուղղակի չի կարող լինել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Շուրջ 80 հազար քաղաքացու կենսաթոշակները կբարձրանան. նախարար

Մեր երկրում չի լինելու քաղաքացի, ով այլևս ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ: Այս մասին ասուլիսում, որը նվիրված էր իր պաշտոնավարման 100 օրվան, այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:


Վերջինս ընդգծեց, որ այսօր հանրապետությունում կան թոշակառուներ, ովքեր ցածր թոշակ են ստանում, որոշ դեպքերում էլ ծերության նպաստ, եթե աշխատանքային ստաժը չի բավականացրել և իբրև թե նաև այս խնդիրներին է միտված կուտակայինի կեսնաթոշակային համակարգի լուծումը:


«Բայց ակնհայտ է, որ որևէ կարգավորում չի արդարացնում այն իրավիճակը, որ մեր երկրում կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ: Սրանք քաղաքացիներ են, ովքեր հասել են թոշակի տարիքի, սակայն այս կամ այն պատճառով պարենային զամբյուղի շեմից ցածր նպաստ են ստանում», - aysor.am-ի հաղորդմամբ ընդգծեց նախարարը:


Նրա խոսքով՝ այս մասով արդեն նախարարությունը ունի համաձայնություն, որը առնվազն 80 հազար քաղաքացու է վերաբերում:


Թանդիլյանն ընդգծեց, որ կսահմանվի նաև նվազագույն կենսաթոշակի չափ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր. «Հավանաբար 25 հազար դրամի կարգի կլինի, 2016-ի դրությամբ մոտ 23 հազար դրամ է: Մենք հաշվարկում ենք գնաճի իմաստով, և կարելի է ենթադրել, որ դա 25 հազար դրամի կարգի է»,- հավելեց նա՝ նկատելով, որ նախևառաջ թիրախավորվելու են գոյության պայմաններ չունեցող քաղաքացիները:

Փաշինյան․ Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար