19.04.2024
Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԱԺ պատգամավորների օգնականների յուղոտ «շուստրիությունների» վերջն եկել է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձեւակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձեւակերպել։ Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլեւս չաշխատեն, պետությունից միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան, ինչը խոշոր գումար է կազմում։ Մեզ ասացին, որ այս մեթոդով են տարիներ շարունակ արձակուրդ «գնացել» ԱԺ պատգամավորների 90 տոկոսի օգնականները։ Հիմա ԱԺ աշխատակազմը որոշել է վերջ դնել այս «ավանդույթին» եւ այս տարի գրեթե բոլոր օգնականների արձակուրդները ձեւակերպել»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվեց Մարտի 1-ի գործի քննությունը, հերթով սկսեցին հարցաքննվել 2008թ. պետական պաշտոններ զբաղեցրած անձինք: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին այդ գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք քաղբանտարկյալ դարձան, անգամ դատապարտվեցին: Երեկ «ժողովուրդ» օրաթերթը նախկին քաղբանտարկյալներից, այժմ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանին հարցրել է` իրեն կանչե՞լ են հարցաքննության, կամ ինքն ասելիք չունի՞ իրավապահներին: «Բազմաթիվ մարդիկ, որոնք լռում էին, պետական պաշ­տոնյաներ, որոնք մասնակից են եղել այս կամ այն գործընթացին, հիմա ՀՔԾ-ում ցուցմունք են տալիս մե­կը մյուսի վրա, ամեն ինչ հստակ ներկայացնում են: Ես ինչ-որ բան ասելու այդտեղ չունեմ, արտառոց որևէ բան, որին մասնակից եմ եղել: Մենք խաղաղ ցույցեր ենք արել, բռնաճնշման ենք ենթարկվել, զանգվա­ծային հարձակում է եղել պատկան մարմինների կողմից Ազատության հրապարակում, հետո՝ կրակոցներ, սպանություններ»,- մեկնաբանեց նա»


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը ևս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմագ»-ի, ինչպես նաև «Լեժանկա» կոչվող առևտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են: «Լեժանկա»-ի առևտրականները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Գրիգորյանները կատարվածից հետո վախեցած նվազեցրել են տաղավարի վարձը՝ 60 հազարից դարձնելով 30 հազար դրամ: Նշենք, որ այս տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ և այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է Մանվել Գրիգորյանին»:


 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ «հայտարարագրման տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստացման» մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք․ «Յանս» ռեստորանից հայտնաբերվել էին 1 մլն 100 հազար դոլար, 230 հազար եվրո, 36 մլն դրամ։ Օրեր առաջ Բեգլարյանը հրավիրվել է հարցաքննության, հարցրել են, թե ովքեր են այցելել «Յանս», նախագահականից զանգահարե՞լ են, վճարումն ինչպե՞ս է կատարվել եւ այլն։ Տիկինը շատ բան չի իմացել եւ քննիչների ճնշումներից հուզվել է ու արտասվել։ Բացատրությունը գրելուց հետո էլ մանկավարժ տիկինը խնդրել է թույլ տալ, որ մաքրագրի գրածը՝ ջնջումներով չլինի տեքստը»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետեկամուտների կոմիտեում յուրաքանչյուր նշանակում կամ ազատում հասարակական մեծ հնչեղություն է ստանում, առավել ևս, որ նման փոփոխությունների պակաս իշխանափոխությունից հետո չի զգացվում: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ՊԵԿ– ում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունքում Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Ըստ համակարգի ներսում շրջանառվող լուրերի, Աղաջանյանը ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, գիտակ ու բանիմաց կադր: Սակայն սա միակ նոր նշանակումը չէ: ՊԵԿ –ի մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊԵԿ Հարավային մաքսատուն–վարչության պետ է նշանակվել Արա Ավետիսյանը, ով 2001–2006թթ. եղել է ԼՂՀ ՆԳՆ 10–րդ բաժնի պետը, 2006–2007թթ.–ին` ԼՂՀ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման ծառայության պետը, իսկ 2007– 2018թ.թ.–ին` ՀՀ–ում ԼՂՀ Ոստիկանության ներկայացուցիչը: Ավետիսյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» և այլ մեդալներով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատավորներին ուղղված կոչը «խելքները գլուխները հավաքելու» մասին, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են սա ներկայացնել որպես ճնշում, որպես ոտնձգություն դատական համակարգի նկատմամբ: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճնշում է դատավորների վրա. «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինքն ինչ է պատրաստվում անել: «Դատավորներին խորհուրդ կտամ գործել օրենքի հիման վրա, արդարության սկզբունքով, խղճով եւ ներքին համոզմամբ` հաշվի առնելով սահմանադրական սկզբունքները եւ իրավունքի գերակայությունը»,- ասաց երկրի արդարադատության դե ֆակտո թիվ մեկ պատասխանատուն»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանու ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի տանելու եւ պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել։ Մեր տեղեկություններով, քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը։ Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ եւ դեպքի վայրում կփորձեն բարձրաձայնել խնդրի եւ դրա լուծման սեփական ծրագրի մասին։ «Կանաչ եւ խելացի Երեւան»․ այս սկզբունքով է կառուցված լինելու ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ քարոզարշավին։ «Այո, բայց ոչ միշտ»,- տեղեկացրին կուսակցության մեր աղբյուրները։ Ի դեպ, երեկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյին դատարանն ազատեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչը ԲՀԿ-ում հաղթանակ են համարում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բոլոր ընտրություններից առաջ բարձրաձայնվել է ընտրացուցակները մաքրելու խնդրի մասին, ընդ որում, միջազգային կառույցների մակարդակով: Մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2011թ. ի վեր իր բոլոր զեկույցներում անդրադարձել է այդ հարցին, սակայն նախկին իշխանություններն արել են ամեն ինչ, միայն թե այս ուղղությամբ չդիմեն ռեալ քայլերի: Հիմա, սակայն, նոր իշխանությունները որոշել են կոնկրետ քայլեր անել. երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ճշգրտել ընտրացուցակները: «Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք մահացած մարդիկ, որոնք գրանցված են հասցեներում, եւ Երեւան քաղաքի մասով արդեն 400 հազար անձ ստուգվել է: Այդ գործընթացը շարունակական է լինելու, եւ մենք կհասցնենք ընտրություններին ունենալ ճշգրտված ցուցակներ»,- ասել է նա: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր իրողություն պարզեց. մեկ տարվա ընթացքում ավելացել է Երեւանի ընտրողների թիվը: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ է ներկայացրել Երեւան քաղաքի ընտրողների թիվը. այժմ այն կազմում է 853 հազար 390: Մինչդեռ մեկ տարի առաջ` Երեւանի ավագանու ընտրություններին, ընտրողների թիվը 841 հազար 973 էր: Ասել է, թե այս մեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երեւանում ավելացել է 11 հազար 417-ով: Ոստիկանությունը մինչեւ հիմա հասցրել է ուսումնասիրել ընտրացուցակներում ընդգրկված անձանց մոտ կեսը, եւ չի բացառվում` ամբողջությամբ ստուգելուց հետո իրոք ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը նվազի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ավելացել է ՀՀ-ից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից տեղեկացավ, որ 2018թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից գու­մարի արտահոսքը կազմել է 535 մլն 523 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանա­կահատվածում ՀՀ-ից դուրս է բերվել 442 մլն 487 հազար դոլար: Հատկանշական է, սակայն, փաստը, որ գումարի հիմնական արտահոսքը եղել է ոչ թե թավշյա հեղափոխության ամիսներին, այլ դրանից ավելի վաղ՝ ՀՀԿ իշխանության օրոք: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 99 մլն 178 հազար դոլարի արտահոսք եղել է փետրվար, 99 մլն 890 հազար դոլարի արտահոսք՝ մարտ ամիսներին, իսկ ահա ապրիլին, երբ ար­դեն սկսվել էր հեղափոխությունը, գումարի արտահոսքը կազմել է 93 մլն 726 հազար դոլար: Մեկ փաստ էլ. հունիս ամսին, մայիսի համեմատ, արտահոսքը նվազել է. մայիսին այդ թիվը կազմել է 92 մլն 360 հա­զար դոլար, հունիսին՝ 76 մլն 20 հազար դոլար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Նախընտրական ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցությունն արդեն այս մասին պաշտոնապես հայտարարել է: «Ժառանգության» այս որոշումից հետո ասպարեզ են կրկին իջել տարատեսակ քննադատներ ու ավելին՝ ծաղրողներ: Թե ինչ քննադատելու, առավել ևս ծաղրելու բան կարող է լինել քաղաքական կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու ցանկության մեջ, առնվազն անհասկանալի է: Անշուշտ, «Ժառանգությունն» այլևս առաջվանը չէ, կուսակցությունը մի շարք ճգնաժամեր ունեցավ, այստեղից հեռացան հայտնի ժառանգականներ, սակայն եթե թողնենք այս ամենը, ապա պետք է ասենք, որ «Ժառանգության» մասնակցությունը ավագանու ընտրություններին ավելի քան առողջ որոշում է: Այստեղ, ի դեպ խնդիրը բոլորովին էլ «Ժառանգությունը» չէ, այլ ընտրությունների նկատմամբ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը: Ըստ էության՝ ներկայումս ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՔՊ–ն, ԲՀԿ–ն, «Ժառանգությունը» և իհարկե՝ «Երկիր Ծիրանին», ՀՅԴ–ն շարունակում է տատանվել, չնայած, երբ ոչ վաղ անցյալում մի շարք լրատվականներ նշեցին, թե ՀՅԴ–ն կարող է չմասնակցել ընրություններին, մի խումբ դաշնակցականներ գրեթե կատաղի կերպով հակառակն էին պնդում: Մինչդեռ լավ կլիներ, որպեսզի մասնակցեին, ավելի լավ կլիներ, որպեսզի մասնակցեին նաև՝ հանրապետականները, ի վերջո, շատ ավելի լավ կլիներ, եթե մասնակցեին հնարավորինս շատ և նոր քաղաքական ուժեր, որպեսզի ակնկալվող ժողովրդավար, առանց ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների ընտրությունները լինեն հնարավորինս մրցակցային:


Իսկ «Ժառանգության» քննադատներին դժվար է ինչ–որ բան բացատրել. գուցե նրանց թվում է, թե բոլորը պետք է մասնակցեն կամ ավագանու ընտրությունների ֆավորիտների ցուցակով կամ էլ ընդհանրապես չմասնակցեն: Այլ բացատրություն կարծես թե հնարավոր չէ գտնել և սա չափազանց տհաճ մտայնություն է, որովհետև, կարծես թե արդեն որոշվել է հաղթողը: Իսկ ընտրություններից առաջ հաղթողը պարզ էր լինում միայն ոչ վաղ անցյալի 15–20 տարում՝ Հանրապետականների օրոք, հիմա իրավիճակ է փոխվել, այս մասին խոսում են ամեն պատեհ, երբեմն էլ անպատեհ առիթով, ուստի որտեղի՞ց այդ վստահությունը հաղթողների վերաբերյալ, որտեղի՞ց այդ սևեռումը: Չէ որ խնդիրն այստեղ ավագանու կամ էլ, ընդհանրապես, ցանկացած առաջիկա ընտրության մասնակցող ուժերն ու անհատները չեն, այլ հանրային վերաբերմունքը, հանրային մոտեցումը՝ կանխորոշված հաղթողների նկատմամբ: Ի վերջո, իրավիճակի փոփոխության առաջնային բնորոշիչը հենց ընտրության արդյունքների անորոշությունն է մինչև ինչ–որ մի պահ՝ մինչև ընտրության ու քվեաթերթիկների հաշվարկի ավարտ: Մնացած բոլոր դեպքերում մենք գործ ունենք կանխակալության հետ, Հանրապետականներից եկած կանխակալության հետ: Հենց այստեղ է, որ պետք է տեղի ունենա հեղափոխություն, հենց այս մտայնությունն է, որը պետք է կոտրվի, որ որոշողը իշխանությունը չէ, այլ հասարակությունը, ժողովուրդը, որն էլ հենց իշխանության իրական տերն է: Երբ կունենանք այս հայեցակարգով հասարակություն, այդժամ էլ գուցե սկսենք խոսել հեղափոխության և, առավել ևս, արժեքների հեղափոխության մասին: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ կրկին հասարակությունը հեռացնում է իրենից պատասխանատվությունը՝ «ամեն ինչ արդեն պարզ է» մտայնությամբ: Այդպես հեղափոխությունները չեն հաղթում:


 

ՀՀ գործընկերները պիտի զերծ մնան տարածաշրջանում սպառազինության մրցավազք խրախուսելուց. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel