20.04.2024
Երևանը հաստատեց՝ Անգելա Մերկելը Հայաստան կժամանի արդեն հաջորդ շաբաթ
prev Նախորդ նորություն

ՀՔԾ պետն այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորն ինչ է պարտավոր անել. Ալեքսանդր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Հատուկ քննչական ծառայության պետի կողմից նախօրեին հնչեցված հայտարարություններն այլ կերպ, քան հաճոյանալ չի կարող բացատրել: Այս մասին նա հայտարարել է «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում:


-Պարո՛ն Ազարյան, նախօրեին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ձեր կողմից նախկինում քննված «Մարտի 1»-ի գործերին, հայտարարեց, թե այդ հանգամանքով պայմանավորված, իր խորին համոզմամբ, Դուք պետք է ինքնաբացարկ հայտնեիք, և որ Ռ.Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով: Արդյոք ՀՔԾ-ը պետն իրավասու՞ է գնահատական հնչեցնել դատավորի գործողությունների վերաբերյալ:


-Իմ մոտ տարակուսանք են առաջացնում ՀՔԾ պետի՝ երեկվա հայտարարությունները և այլ կերպ, քան հաճոյանալ, այն չեմ կարող բացատրել, անկախ և անկողմնակալ աշխատել եմ միշտ և դա պարոն Խաչատրյանը շատերից լավ գիտի: Իմ կողմից «Մարտի 1»-ի գործերը նախկինում քննելու և այդ հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու պարտավորված լինելու վերաբերյալ ՀՔԾ պետը գնահատականներ չի կարող տալ, նա այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորը ի՞նչ է պարտավոր անել: Իմ՝ որպես դատավորի, գործողությունների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն Վճռաբեկ դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը:


- Իսկ այն, որ ՀՔԾ պետն անդրադարձավ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին և հայտարարեց, թե «Մարտի 1»-ի գործով 9 մեղադրական դատավճիռ եք կայացրել, ուստիև՝ կանխակալ կարծիք է ձեզ մոտ ձևավորված, այս մասին ի՞նչ կասեք:


- Պարոն Խաչատրյանը կասկածի տակ դրեց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, ինչը հարիր չէ իրավաբանին: Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողին անգամ հայտնի է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի համար, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար:


- ՀՔԾ պետն այդ գործերից մեկով դատական ակտից մեջբերում կատարելիս ասաց, թե դատավճռում խաղաղ ցուցարարներին ամբոխ եք անվանել: Այս ձևակերպումը կապ ունե՞ր խաղաղ ցուցարարների հետ, թե՞ միտում կար հանրությանն այլ լույսի ներքո ներկայացնել փաստերը:


- Սա հերթական աբսուրդ հայտարարությունն էր, քանի որ ես ամբոխ եմ անվանել հենց ամբոխը, որն այրում ու թալանում էր պետական, հանրային և մասնավոր գույքը, և ասվածը «Մարտի 1»-ին խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց հետո որևէ կապ չուներ: Պարոն Խաչատրյանն այդ ամբոխն ու «Մարտի 1»-ի խաղաղ ցույցի դուրս եկած ցուցարարներին չի առանձնացնում և դա անում է միտումնավոր, ինչն արդեն վտանգավոր է:


- «Մարտի 1»-ի գործերով Ձեր կողմից նախկինում քննված, արդեն օրինակ ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների մասին վերջին օրերին շատ խոսվեց, սակայն եղել են նաև արդարացման դատական ակտեր, ինչի մասին լռում են: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվում:


- Այո, ճիշտ նկատեցիք, իմ կողմից քննված, այսպես ասած, «Մարտի 1»-ի գործերից մի քանիսի վերաբերյալ վերջին օրերին անդրադարձ կատարվեց որոշ անձանց կողմից, բոլոր գործերով մեղադրական դատավճիռներ կայացրել եմ՝ օրենքի տառը պահպանելով, այլ կերպ չէր կարող լինել: Նույն օրենքի տառը պահպանելով էլ կայացրել եմ նաև «Մարտի 1»-ի գործերով արդարացման դատավճիռներ, որոնց մասին, չգիտես ինչու, չի խոսվում: Համոզված եմ՝ դարձյալ միտումնավոր:

ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության ևս մեկ դեպք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel