Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն... ինչի՞ եք խառնվել իրար. Քոչարյան

1438

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Երկիր Մեդիա ՀԸ-ին: Այն կհեռարձակվի արդեն այս երեկո, սակայն անոնսից պարզ է դառնում, որ Քոչարյանը հայտարարում է իր քաղաքականություն վերադառնալու մասին:


«Համարեք, որ վերադարձել եմ... ինչի՞ եք իրար խառնվել, ինչի՞ է խանգարում, այլ կարծիք չպե՞տք է ունենանք այս երկրում»,- հաղորդավարի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն հայտարարել է նախկին նախագահը:


Քոչարյանը մեղադրել է ներկայիս իշխանություններին, որ վերջիններս ադեկվատ չեն գնահատում այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս:


«Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին»,- ասել է նա:


Նաև հայտարարել է, որ միլիարդներ չունի և իշխանությունը դա լավ գիտի, որ չունի:


Հաղորդումը եթեր կհեռարձակվի այսօր ժամը 20,55-ին:

Տպել

Թեմայի այլ նորություններ