19.03.2024
Հույս ունեմ՝ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ. Սասուն Խաչատրյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կառավարությունը լրացուցիչ 408 մլն դրամ տրամադրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպմանը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ 2018 թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով:


Հիմնավորման համաձայն՝ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով 2018 թ. ՀՀ պետբյուջեով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 1,438,354.5 հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացրած նախահաշվի նախագծից հետո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության, ֆրանսիական «ԱԺԱՆՍ ՊՈՒԲԼԻԿՍ-ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են բազմաթիվ հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակում կատարվող աշխատանքների և ծառայությունների ավելացումներ և ծախսային վերաբաշխումներ, ինչպես նաև հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման (շուրջ 300 հավելյալ լրագրողների կողմից գագաթնաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանում), Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ:

Վարչապետի հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշել է. «Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ: Վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով: Դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում տեղի են ունենում շաբաթական հանդիպումներ և վստահեցրել, որ գագաթնաժողովը կազմակերպվելու է բարձր մակարդակով: «Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ընդգծել է փոխվարչապետը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելել է, որ ոստիկանությունը պատրաստ է միջոցառման անցկացմանը: «Մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած բարձր մակարդակով ապահովենք հասարակական կարգն ու անվտանգությունը»,- նշել է ոստիկանապետը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ տեղեկացրել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը պատշաճ ձևով կսպասարկի ամբողջ ծանրաբեռնվածությունը: Ըստ նրա՝ լուծվել է նաև գագաթնաժողովի տարածքը «WiFi» ցանցով ապահովելու խնդիրը:

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ նորություն next