19.03.2024
Կառավարությունը լուծել է իր հիմնական խնդիրը և թևակոխում է նոր փուլ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երևանի ավագանու ընտրություններին կհատկացվի 87 մլն 666 հազար դրամ

Երևանի ավագանու ընտրություններն անցկացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը նախատեսվում է տրամադրել 87 մլն 666 հազար դրամ, իսկ ընտրության օրը որոշվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին: Ընտրությունների օրը նշանակվելու է այն հրապարակվելուց հետո՝ 30-40 օրվա ընթացքում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց՝  արդյոք ԿԸՀ-ն տեխնիկապես պատրաստ է ընտրություններին և ստացավ դրական պատասխան: «Իսկ բարոյահոգեբանական առումո՞վ»,- շարունակեց վարչապետը, և Սուրեն Պապիկյանընորից դրական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ այո»:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունն ու օրինականությունն ապահովելը և ընտրակեղծարարներն այս ընտրություններին անելիք չունեն.


«Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխնատվության: ՀՀ քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, և սա մեր կառավարության պարտավորությունն է: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,- նշեց Փաշինյանը:


Նշենք, որ մշակվել է «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1717 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Սերժ Սարգսյանը կհարցաքննվի. ՀԾՔ պետ
Հաջորդ նորություն next