19.03.2024
Bell 412 ուղղաթիռները ձեռք են բերվել որպես քաղաքացիական, հետո՝ ռազմականացվել. ԱՄՆ Պետդեպ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ դեսպանությունը ՀՀ-Իրան հարաբերություններում անելիք չունի. արևելագետ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ իրանցի գործարարների հետ աշխատող հայաստանցի ձեռներեցներին անհրաժեշտ է խորհրդատվություններ ստանալ ԱՄՆ դեսպանատանը՝ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ կապված: VERELQ-ի հետ զրույցում արևելագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ սա անընդունելի մոտեցում է, քանի որ հայ գործարարները կարող են խորհրդատվություն ստանալ միայն մեր երկրի պատկան մարմինների կողմից, այլ ոչ թե երրորդ երկրի ներկայացուցիչներից:

«Ցանկացած պատժամիջոց, որը կիրառվում է Իրանի հանդեպ, ռիսկեր առաջացնում է բոլոր այն ոկղմերի համար, որոնք աշխատում են այդ պետության հետ: Խոսքը, նախևառաջ, տնտեսական հարթությանն է վերաբերում, բայց քանի որ շատ դեպքերում տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է քաղաքականության հարաբերությունների հետ, իսկ Հայաստանը և Իրանը ունեն բավականին բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, ապա ինչ-որ առումով տնտեսական հարաբերությունների դաշտում վախերի ի հայտ գալը կարող է ազդել նաև քաղաքական հարաբերությունների վրա: Հետևաբար Հայաստանը և Իրանը տնտեսության ոլորտում պետք է աշխատեն իրենց ունեցած ներուժի ամբողջ ծավալը իրացնելու ուղղությամբ՝ անկախ նրանից, թե որևէ երրորդ կողմ ինչ պատժամիջոցներ է կիրառում»,- ասաց Ոսկանյանը:

Նա նշեց, որ հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների առկայության պարագայում Հայաստանը հստակորեն հետևել է միջազգային հանրության կողմից սահմանված կարմիր գծերին և երբևիցէ որևէ գիծ չի հատել, բայց այս պատժամիջոցների փաթեթը կիրառվում է բացառապես ԱՄՆ կողմից, հետևաբար չունի միջազգային բնույթ և պատժամիջոցներին դեմ են հանդես գալիս ոչ միայն Հայաստանի այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրները, այլև Չինաստանը և այլ պետություններ.

«Հետևաբար Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես մեր շահերով և նաև բիզնես շահերով՝ առանց խորհրդատվություն ստանալու որևէ երրորդ երկրի դեսպանությունից: Խորհրդատվությունները կարող են ստացվել միայն Հայաստանի պատկան մարմինների կողմից կամ միջազգային բազմաթիվ խորհրդատվական ընկերությունների կողմից, ինչը ընդունված է միջազգային պրակտիկայում: Դեսպանությունները այս խնդրում անելիք չունեն»,- շեշտեց նա:

Ոսկանյանը նշեց, որ վտանգ կա, որ վախերը, որոնք կարող են առաջ գալ հայ գործարարների բանակում, կարող են ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա, բայց պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. այն բոլոր գործարարները, որոնք Միացյալ Նահանգների հետ բիզնես չունեն, որևէ վտանգի չեն ենթարկվում Իրանի հետ ցանկացած ոլորտում աշխատելու համատեքստում.

Հայկական այն բանկերը, որոնք թույլ կապեր ունեն կամ ընդհանրապես չունեն Միացյալ Նահանգների հետ, կարող են հանգիստ աշխատել Իրանի հետ և դա ձեռնտու է այդ պետությանը և մեր գործարարներին: Ըստ էության, շարունակեց մեր զրուցակիցը, Եվրամիության երկրները օգտվում են բոլոր առկա հնարավորություններից Իրանի հետ համագործակցելու համար, իսկ Հայաստանի համար Իրանի հետ կապերը թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ոլորտում ունեն կենսական նշանակություն.

«Սա նշանակում է, որ մեր բոլոր գործընկերները պետք է գիտակցեն, որ Հայաստանը առաջնորդվելու է բացառապես իր պետական շահերով, այլ ոչ թե որևէ երկրի խորհրդատվությամբ»,- հավելեց նա:


Հիշեցնենք, օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը: Նոյեմբերի սկզբին նախատեսվում է Իրանի դեմ երկրորդ՝ նավթին եւ էներգակիներին ուղղված պատժամիջոցների փաթեթը ներդնել: Վաշինգթոնը փորձում է համոզել երկրներին մինչ այդ հրաժարվել իրանական նավթի ներկրումից:

Ոչ միայն առաջընթաց, այլև բանակցություններ չկան, ինչը հղի է պատերազմի վտանգով. Աբրահամյան
Հաջորդ նորություն next